Home / Հայաստան / Արմեն Աշոտյանը պատրաստ է հայ աշակերտներին Բաքու տանել

Արմեն Աշոտյանը պատրաստ է հայ աշակերտներին Բաքու տանել

Հայաստանցի աշակերտները մտադիր են մասնակցել բոլոր օլիմպիադաներին, այդ թվում՝ Բաքվում կազմակերպվող «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադային: Այս մասին ասված է ՀՀ Կրթության և գիտության տարածած հաղորդագրության մեջ։ Մասնակցության հրավեր ստացվել է Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Նարգիզ Փաշաևայից:

«Հաշվի առնելով օլիմպիադաներին մասնակցելու կարևորությունը հայ աշակերտների համար՝ որոշում է կայացվել, որ ՀՀ ազգային օլիմպիական թիմը կմասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանլիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային: Այժմ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում հայկական հավաքականի նախապատրաստման և հավուր պատշաճի ներկայանալու ուղղությամբ: Հայկական օլիմպիական հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտոթյան նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀ մասնակցության հարցը վերջնականապես կորոշվի Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատվիրակությանն անվտանգության համապատասխան երաշխիքների տրամադրումից հետո», ֊ ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշում էր ընդունել մասնակցել հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական 1-ին ամառային խաղերին։

Tekali Taxi