Home / Տեսանյութեր / Պատգամավորը գործընկերներին կոչ է արել մասնակցել զոհված զինվորների ծնողների ակցիային

Պատգամավորը գործընկերներին կոչ է արել մասնակցել զոհված զինվորների ծնողների ակցիային

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին կոչ է արել բոլոր պատգամավորներին վաղը մասնակցել բանակում զոհվածների ծնողների հերթական բողոքի ակցիային նախագահական նստավայրի դիմաց։

Նա դատապարտել է ոստիկանների՝ զոհվածների ծնողների նկատմամբ վերջին ակցիայի ժամանակ կիրառած բռնությունը՝ ասելով, որ ոստիկանները իրենց պահվածքով խայտառակել են ոստիկանի պատիվը։

Արամ Մանուկյանի խոսքով՝ պատգամավորները պետք է մասնակցեն հավաքին, որպեսզի կարողանան, զինվորների ծնողների հարցերը համակարգելով, դրանք ներկայացնեն ԱԺ֊ում։

«Այդ մարդիկ 7-8 ամիս է՝ նամակներ են գրում նախագահին, արդարադատության, բացահայտման խնդիր ունեն, և նախագահականը չի լսում, չի պատասխանում։ Ոչ միայն դա արած ոստիկանների, այլև հրաման տվողների արածը ես գնահատում եմ վայրագություն, խուժանություն»,֊ ասել է պատգամավորը։

Մանուկյանը նշել է, որ ոստիկանությունը պետք է աջակցի ակցիային, այլ ոչ թե խոչընդոտի։

«Մենք չենք արձագանքում, չենք զսպում, իհարկե, ՀՔԾ-ն գործը քննում է, բայց պետք է հրաման տվողները և կատարողները պատժվեն, այլ կերպ կշարունակվի այս վայրագությունը»,֊ եզրափակել է նա։

Tekali Taxi