Home / Հայաստան / Հայաստանը հրաժարվել է ստորագրել «Արևելյան գործընկերության» հայտարարությունը Ղրիմի պատճառով. Reuters

Հայաստանը հրաժարվել է ստորագրել «Արևելյան գործընկերության» հայտարարությունը Ղրիմի պատճառով. Reuters

Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել Եվրամիության ներկայացուցիչների կողմից պատրաստված՝ Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հայտարարությունը, քանի որ դրանում առկա է «Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիա» արտահայտությունը, հայտնում է Reuters գործակալությունը։

Ըստ գործակալության աղբյուրների՝ ԵՄ դիվանագետները ստիպված են հայտարարության փոխզիջումային տարբերակ մշակել, որում կնշվի՝ ԵՄ֊ն դատապարտում է Ղրիմի իրավիճակը, միևնույն ժամանակ ընդգծելով գործընկեր երկրների՝ ՄԱԿ-ում 2014 թվականի մարտին կայացած քվեարկության ժամանակ հայտնած դիրքորոշումները, երբ Հայաստանն ու Բելառուսը ընդունել էին Մոսկվայի կողմը՝ դեմ քվեարկելով Ղրիմի հանրաքվեն անվավեր ճանաչող բանաձևին։

«Բանակցությունները շատ բարդ էին»,֊ գագաթաժողովի հայտարարության նախագիծն ուսումնասիրելուց հետո, Reuters-ի համաձայն, ասել է Բրյուսելում ԵՄ ներկայացուցիչը։

«Արևելյան գործընկերության»՝ մայիսի 21֊22֊ին Ռիգայում կայանալիք գագաթաժողովի շրջանակում հանդիպելու են Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի արտգործնախարարները։

Գագաթաժողովի եզրափակիչ հայտարարությունը հրապարակվելու է ուրբաթ՝ մայիսի 22֊ին։    

Tekali Taxi