Home / Հայաստան / Հրդեհված գազալցակայանին արգելել էին գազալցում իրականացնել․ «Ժողովուրդ»

Հրդեհված գազալցակայանին արգելել էին գազալցում իրականացնել․ «Ժողովուրդ»

Երեկ Երևան-Էջմիածին մայրուղում տեղի ունեցած դժբախտ պատահարը՝ գազալցակայանի պայթյունը և հրդեհը, որի հետևանքով երեք մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, ևս մեկ ահազանգ է, որ այս ոլորտում անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթը պարզել է, որ տվյալ գազալցակայանը փորձաքննության է ենթարկվել մի քանի տարի առաջ: Իսկ ընդամենը երկու շաբաթ առաջ էլ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի «Մաքուր և Ուղիղ» ընկերությանը, որին պատկանում է այդ գազալցակայանը, տուգանել են և արգելել են գազալցում իրականացնել, սակայն գազալցակայանը շարունակել է աշխատել:

«Այն հանգամանքը, որ պայթյունի արդյունքում տուժած երիտասարդներից մեկը գազալցակայանի տիրոջ որդին է, իսկ մյուսը՝ նրա եղբոր որդին, թերևս մյուս գազալցակայանների տերերին պետք է մտորելու տեղիք տա: Ի վերջո, անվտանգության կանոնները հենց այնպես, ձևի համար չեն գրված, և դրանք պետք է պահպանվեն, որպեսզի հնարավոր լինի դժբախտ պատահարներից խուսափել», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi