Home / Հայաստան / Նախկին պատգամավորին պատկանող գազալցակայանի պայթյունի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Նախկին պատգամավորին պատկանող գազալցակայանի պայթյունի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 16կմ-ի աջակողմյան հատվածում՝ Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի առթիվ քրեական գործ է հարուցվել 279֊րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը)։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, գազալցակայանը պատկանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակով Հակոբյանին (հայտնի է Ճոյտ մականվամբ)։

Քննչական կոմիտեն նշում է՝ նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչները պարզել են, որ այսօր՝ ժամը 09։30-ի սահմաններում, անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչն առաջացրել է պայթյուն։

1gaz

Բռնկված հրդեհի հետևանքով գազալցակայանում գտնվող Արմեն Ռաֆիկի Հակոբյանը, Արմեն Հակոբի Հակոբյանը և Արթուր Գասպարյանն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այրվածքներ և տեղափոխվել Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»։ Վնասվել է նաև գազալցակայանի մոտակայքում կայանված «Ֆոլցվագեն Տուարեգ» ավտոմեքենան:

Արմեն Հակոբի Հակոբյանը նախկին պատգամավորի որդին է, իսկ Արմեն Ռաֆիկի Հակոբյանը՝ զարմիկը։ Նրանց վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր։

Tekali Taxi