Գլխավոր / Հայաստան / Մահացած նորակոչիկի մոտ քաղցկեղը հայտնաբերվել է ծառայության ընթացքում, պնդում է ՊՆ խոսնակը․ Armlur.am

Մահացած նորակոչիկի մոտ քաղցկեղը հայտնաբերվել է ծառայության ընթացքում, պնդում է ՊՆ խոսնակը․ Armlur.am

Բանակում մահացած 19-ամյա Խդր Սարոյանի ծնողները վստահեցնում են, որ իրենց որդին որևէ առողջական խնդիր չի ունեցել, երբեք չի բողոքել, գրում է Armlur.am-ը։

Զինծառայողը Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ էր, նա զորակոչվել է այս տարվա սկզբին

«Այս պահին որևէ հստակ բան չգիտեմ: 4-5 ամիս ծառայեց, ու նման դժբախտ դեպք տեղի ունեցավ: Հիմա չգիտենք` ինչ կպարզվի: Բայց շատ հնարավոր է` ծնողներն էլ ինչ-որ բանից անտեղյակ լինեն: Սովորական մարդիկ են, իրենց անասունները պահելով` ապրում են», ֊ կայքի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Սարգիս Գալստյանը:

Խդր Սարոյանի մորեղբայրը` Խուդո Խուդոյանն Armlur.am-ին հայտնել է, որ բժշկական զինհանձնաժողովը որևէ խնդիր չի արձանագրել Խդրի մոտ: Սակայն հետագայում հարազատներն իմացել են, որ բժշկուհիներից մեկն ինչ-որ արձանագրություններ է արել, որոնցում նշված է եղել այն հանգամանքը, որ նորակոչիկը պիտանի չէ ծառայության և չի կարող զորակոչվել. «Բժշկուհին այսպիսի բաներ է ասել, իսկ նախարարությունը չի հայտարարագրել, ու Խդրին բանակ են տարել: Ի՞նչ է ստացվում. մարդիկ իրենց էրեխուն տվել են դրանց ձեռքը ու դիակն են հետ ստացել»:

Խուդոյանի փոխանցմամբ՝ իրենց ասել են, որ քաղցկեղի նշանները մի քանի տեղ են եղել, այդ թվում` ստամոքսում․ «Հիմա համապատասխան մասնագետները փորձաքննություն կանեն, կհասկանանք»:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Armlur.am-ին հայտնել է, որ զինծառայողի մոտ քաղցկեղը հայտնաբերվել է ծառայության ընթացքում, որն արագ զարգացել է: Բժիշկները երկար ժամանակ արել են հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար, սակայն ապարդյուն:  

Tekali Taxi