Home / Հայաստան / Պայթյունից հետո նախարարությունը ստուգելու է Հայաստանի բոլոր գազալցակայանները․ «Ժողովուրդ»

Պայթյունից հետո նախարարությունը ստուգելու է Հայաստանի բոլոր գազալցակայանները․ «Ժողովուրդ»

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ստեղծած խումբը երկուշաբթի օրվանից կսկսի ստուգումներ իրականացնել բոլոր գազալցակայաններում, գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Ինչպես տեղյակ եք՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց, որպեսզի մեր վերահսկողությունն ավելի ուժեղացնենք՝ անվտանգության առումով, ինչի համար ես անմիջապես խորհրդակցություն եմ հրավիրել», ֊ թերթի հետ զրույցում ասել է նախարարը։

Նա նաև ասել է, որ իրենք մշտապես նմանատիպ ստուգումներ են իրականացրել տարբեր գազալցակայաններում, որոնց ժամանակ խախտումներ են հայտնաբերել ու տուգանքներ են նշանակել, անգամ դադարեցվել է այս կամ այն գազալցակայանի աշխատանքները։

«Իսկ արդյո՞ք կհամարձակվեն ստուգել և տուգանել վարչապետին, Գագիկ Ծառուկյանին ու գեներալներին պատկանող գազալցակայանները, դա արդեն ապագան ցույց կտա», ֊ եզրափակում է թերթը։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը, նրա զարմիկը՝ նորից Արմեն Հակոբյանը, և գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այրվածքներով տեղափոխվել էին Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»։  

Tekali Taxi