Home / Հայաստան / Օտարերկրյա ներդրումների հոսքի նվազումը լուրջ ահազանգ է ՀՀ տնտեսության համար․ «168 ժամ»

Օտարերկրյա ներդրումների հոսքի նվազումը լուրջ ահազանգ է ՀՀ տնտեսության համար․ «168 ժամ»

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 35.3 միլիարդ դրամ կամ շուրջ 74.1 միլիոն դոլար։ «168 ժամ» պարբերականի տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանն այս ցուցանիշը դիտարկում է որպես լուրջ ահազանգ ՀՀ տնտեսության համար, քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել էր 69.6 միլիարդ դրամ։ Դա նշանակում է, որ մեկ տարվա կտրվածքով զուտ հոսքերը կրճատվել են 34.3 միլիարդ դրամով կամ 49.3 տոկոսով։

Ըստ լրագրողի, այդ ցուցանիշն ավելի է խորացնում կասկածները, թե այս տարի ՀՀ տնտեսությանը կհաջողվի նախատեսված 4.1%֊ին մոտ տնտեսական աճ ունենալ։

Հոդվածագիրը նշում է, որ ներդրումների ամենամեծ զուտ հոսքը եղել է Ռուսաստանից, սակայն նախորդ տարվա համեմատ ծավալը նվազել է 72 տոկոսով։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi