Հունիսի 1-ին Սիսիանի տարածաշրջանի Անգեղակոթ գյուղի մոտ «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենա է շրջվել։
ԶԼՄ֊ների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ մեքենայով երթևեկող 20 զինծառայողներից 3-ը թեթև վնասվածքներ են ստացել, մնացածը չեն տուժել։
Դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։