Home / Հայաստան / Նախկին ԲՀԿ֊ական պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Նախկին ԲՀԿ֊ական պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, 73-ամյա Գոհար Ենոքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին News.am-ին հայտնել է Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը: 

Նա նշել է, որ դատախազին բողոք են ներկայացրել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որի քննության արդյունքներով՝ գործով հսկող դատախազի որոշմամբ՝ այն բավարարվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: «Այնպես չէ, որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, պարզապես սկսել են օբյկետիվ նայել, սրանով հաստատվեց, որ մենք անտեղի չէինք ասում այդ ամեն ինչը, ողջամիտ մոտեցում ցուցաբերվեց եւ քրեական հետապնդումը դադարեցվեց»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Ենոքյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ֊ական Կարո Կարապետյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու առթիվ հարուցված քրեական գործում։

ՀՀ դատախազության՝ մայիսի 7-ին տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված էր, որ նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, թե «Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու և չվերադարձնելու նպատակով, կատարել են Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ։ Սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, և նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով»:

Tekali Taxi