Home / Հայաստան / Նաիրա Զոհրաբյանը ռուսաստանցի գործընկերներին հարցրել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Նաիրա Զոհրաբյանը ռուսաստանցի գործընկերներին հարցրել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Հայաստանցի խորհրդարանականները ռուսաստանցի գործընկերների հետ բաց երկխոսություն են ծավալել, այդ թվում՝ Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու վերաբերյալ։ Այս մասին այսօր ԱԺ֊ում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արդյունքները։ Նիստի ժամանակ Զոհրաբյանը բարձրացրել էր Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու հարցը։

Պատգամավորն ավելորդ է համարել ներկայացնել երկխոսության մանրամասները, սակայն նշել է, որ զրույցն անկեղծ էր։ Խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ ժամանակին ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի պատասխանն իրեն չէր գոհացրել։ Այդ թեմայի շուրջ այս անգամ Պետդումայում քննարկում է անցկացվել, և, Զոհրաբյանի խոսքով, բարձրաստիճան պաշտոնյաները կիսել են հայաստանցի գործընկերների մտահոգությունները։  

Tekali Taxi