Home / Հայաստան / Ծնողի համար մեկ է՝ որն է բանակում երեխայի վնասվելու պատճառը․ ԱԺ-ում նոր օրինագիծ են քննարկում

Ծնողի համար մեկ է՝ որն է բանակում երեխայի վնասվելու պատճառը․ ԱԺ-ում նոր օրինագիծ են քննարկում

Ծնողի համար տարբերություն չկա՝ ինչ հանգամանքներում է եղել իր զավակի առողջության վնասը, քանի որ նա 2 տարով առողջ երեխա է ուղարկում բանակ և առողջ երեխա է հետ պահանջում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքը փոփոխելու վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Ավելի վաղ կառավարությունն առաջարկել էր մարտական գործողությունների կամ հերթապահության ընթացքում վնասվածքներ ստացած զինծառայողների բուժումը պետական միջոցների հաշվին կատարել արտերկրում, եթե բուժումը Հայաստանում հասանելի չէ։

Բիշարյանն ասել է, որ պետք է այնպես անել, որ այս օրինագիծը զայրույթ չառաջացնի այն ծնողների մոտ, ում երեխան հիվանդություններով է վերադարձել բանակից։ Պատգամավորն ընդհանուր առմամբ ողջունել է օրինագիծը՝ հույս հայտնելով, որ սա սկիզբը կլինի և այն հետագայում ավելի լայն շահառուներ կներառի։

Նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրել է՝ արդյոք ոչ մարտական գործողություններում վիրավորված զինծայառողները չեն կարող բուժվել արտերկրում, քանի որ նման ձևակերպումն ավելի տրամաբանական կլիներ սոցիալական արդարության տեսակետից։

«Ինչպե՞ս են գնահատվելու այն դեպքերը, երբ, օրինակ, առաջին գիծ օգնության հասնելու համար այլ զորմասերից գալիս են, և վթար է լինում, օրինակ, զինծառայողի ողնաշարն է վնասվում, որ այստեղ հնարավոր չի բուժել»,֊ ասել է Թևան Պողոսյանը։

ՀՀԿ֊ական Հակոբ Հակոբյանը հայտարարել է, որ սոցիալական արդարությունը հարաբերական հասկացություն է, և ներկայացված օրինագծում նման խնդիր չկա։  

Tekali Taxi