Home / Հայաստան / Մանկաբույժները մեղավոր ճանաչվեցին երեխայի մահվան մեջ և համաներմամբ ազատ արձակվեցին

Մանկաբույժները մեղավոր ճանաչվեցին երեխայի մահվան մեջ և համաներմամբ ազատ արձակվեցին

«Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանը և Զարինե Այվազյանն այսօր Արաբկիր և Քանաքեռ֊Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանի կողմից մեղավոր են ճանաչվել մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեջ, որն առաջացրել է 2֊ամյա Լիա Միսակյանի մահը։ Նրանք դատապարտվել են, համապատասխանաբար, 2 և 2.5 տարվա ազատազրկման։

Դատարանը վճռել է բժիշկների նկատմամբ 2013 թվականին հայտարարված համաներումը կիրառել։ Այսպիսով, Վարդանյանը և Այվազյանը մնալու են ազատության մեջ, քանի որ մինչ այդ նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ինչպես դատարանի դահլիճից հաղորդել է Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը, Լիլիթ Վարդանյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը նշել է, որ գործի նյութերը ստանալուց ու դրանց ծանոթանալուց հետո իրենք բողոքարկելու են դատավճիռը։

Նշենք, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել 2011 թվականի դեկտեմբերի 30-ին, իսկ հունվարի 2-ին մահացել է թոքաբորբից։ Տուժող կողմը պնդում էր, որ երեխան մահացել է բժշկական սխալի հետևանքով, մինչդեռ պաշտպանական կողմը վստահություն էր հայտնում, որ բժիշկները ամեն ինչ ճիշտ են արել և երեխայի մոտ կայծակնային թոքաբորբ է առաջացել։

Tekali Taxi