Home / Հայաստան / Հայաստանին 8,5 միլիոն են տրամադրել երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման հնարավորությունը գնահատելու համար

Հայաստանին 8,5 միլիոն են տրամադրել երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման հնարավորությունը գնահատելու համար

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանում «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» (ԵՀՀԾ) համար 8,55 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հատկացումը։ Այս նոր ծրագրի նպատակն է` պարզել, թե Սյունիքի մարզի Կարկառ տեղամասի երկրաջերմային աղբյուրը պիտանի է արդյոք էլեկտրաէներգիայի արտադրության համար, և եթե այո, ապա մասնավոր հատվածին ներգրավել երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման գործում։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասնեյակի տարածած հաղորդագրության մեջ։

Կառավարությունը նպատակադրվել է համապատասխան պաշարի առկայության պարագայում Կարկառ տեղամասում կառուցել երկրաջերմային էլեկտրակայան։

Համաձյան հաղորդագրության, նախնական վերլուծությունները ցույց են տվել, որ Կարկառ տեղամասում գուցե հնարավոր լինի 28 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրակայան կառուցել։ 90-100 մլն ԱՄՆ դոլար նախահաշվային արժողությամբ այդ հնարավոր երկրաջերմային էլեկտրակայանը կարելի է կառուցել պետական և մասնավոր կապիտալի խառը մասնակցությամբ։ Բացի դրանից, երկրաջերմային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների կրճատմանը։  

Tekali Taxi