Home / Հայաստան / Պատգամավորը բացատրել է՝ ինչու Սամվել Կարապետյանը չի ցանկանում գնել ՀԷՑ֊ը․ «Ժողովուրդ»

Պատգամավորը բացատրել է՝ ինչու Սամվել Կարապետյանը չի ցանկանում գնել ՀԷՑ֊ը․ «Ժողովուրդ»

Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնելու մտադրություն չունի: Այս մասին Սամվել Կարապետյանի եղբայր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը երեկ ասեկ է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում։

«Համակարգը ֆիզիկապես ու բարոյապես մաշված է, ուստի պետք է լուրջ ներդրումներ արվեն, բայց ներդրումների պորտֆելն այնքան է մեծացել, որ կազմակերպությունն արդեն չի ընկալվում որպես վստահելի գործընկեր՝ երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու համար: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ՀԷՑ–ը տարիներ առաջ արդեն իսկ մոտ 200 միլիոն դոլարի վարկ է ստացել շատ բարձր տոկոսադրույքով՝12 տոկոսով: Եվ հիմա ով էլ գնի այս ցանցերը, որոշ առումով պետք է այդ բեռը թեթևացնի, հակառակ դեպքում դարձյալ վստահելի չի լինի և չի կարողանա էժան վարկեր ձեռք բերել»,- պարզաբանել է Կարեն Կարապետյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi