Home / Հայաստան / Կառավարությունն առաջարկում է բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի ակցիզային հարկը

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել ծխախոտի և ալկոհոլի ակցիզային հարկը

Կառավարությունն առաջարկվում է բարձրացնել ալկոհոլային խմիչքի և ծխախոտի արտադրանքի համար սահմանված աքցիզային հարկի դրույքաչափը՝ դրանք համապատասխանեցնելով ԵՏՄ չափանիշներին։ Այս մասին օրինագիծն այսօր քննարկվել է ԱԺ֊ի արտահերթ նիստում։

Ինչպես պարզաբանել է Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը,  Հայաստանում գործող դրույքաչափերը 4 անգամ ավելի ցածր են ԵՏՄ անդամ երկրների դրույքաչափերից, հետևաբար դրանք պետք է բարձրացվեն միջինը 10 տոկոսով:

Նշենք, որ այժմ գործող օրենքով ալկոհոլային խմիչքների աքցիզային հարկը կազմում է 30 տոկոս, բայց ոչ պակաս քան 500 դրամ մեկ լիտրի համար, իսկ փոփոխությամբ կլինի 55 տոկոս, բայց ոչ պակաս քան 550 դրամ մեկ լիտրի համար:

Ֆիլտրով սիգարետի ակցիզային հարկը 5000 դրամից կդառնա 5500 դրամ 1000 հատի համար, առանց ֆիլտր սիգարետի դեպքում՝ 1400-ից՝ 1540 դրամ 1000 հատի համար, սիգարի դեպքում՝ 550 դրամից՝ 605 դրամ 1000 հատի համար:

Կոնյակի, գարեջրի և գինու դեպքում ակցիզային հարկը չի բարձրանա՝ հաշվի առնելով Հայաստանի համար այս արտադրությունների առաջնահերթ լինելը:

Tekali Taxi