Home / Տեսանյութեր / Երևանի կենտրոնից բերման է ենթարկվել մոտ 237 քաղաքացի (թարմացված, վիդեո)

Երևանի կենտրոնից բերման է ենթարկվել մոտ 237 քաղաքացի (թարմացված, վիդեո)

09։55 ՀՀ ոստիկանությունից Epress.am֊ին փոխանցել են, որ բերման է ենթարկվել 237 մարդ։

08։20 «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպության տեղեկություններով՝ բաժիններ է տարվել ավելի քան 200 քաղաքացի, ինչի արդյունքում լցված են Երևան քաղաքի ոստիկանության բոլոր ստորաբաժանումները և քաղաքացիների մի մասը տեղափոխված է ոստիկանության Աբովյանի և Աշտարակի բաժիններ։

07:30 Քիչ առաջ ոստիկանական բաժանմունքից ազատ է արձակվել «Գալա» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը, ում բռնի ուժով բերման էին ենթարկել Բաղրամյան պողոտայից։ Epress.am-ի հետ զրույցում մոտ 40 րոպե ոստիկանությունում անցկացրած լրագրողը պատմել է, որ ոստիկանների հարվածներից վնասվածքներ է ստացել ձեռքերի ու պարանոցի շրջանում։

«Քաշքշում ու հարվածում էին առանց խնայելու, ես գոռում էի, որ լրագրող եմ, միկրոֆոննն էլ ձեռքիս էր, սակայն ոչ մեկին դա չէր հետաքրքրում։ Ոստիկաններից բացի, քաղաքացիական հագուստով անձինք էին ակտիվ մասնակցում գործողություններին։ Ինձ ու մի խումբ ցուցարարների հրելով, հարվածելով ու քաշքշելով նստեցրել են ոստիկանական մեքենան ու տեղափոխել բաժին։ Որևէ բացատրություն չեմ տվել, հիմա վերադառնում եմ հեռուստաընկերություն», – ասել է լրագրողը։

Հարակից շենքի բնակիչներից մեկը տեսանկարահանել է, թե ինչպես են ցույցը ցրելուց հետո ոստիկանները Մաշտոցի֊Իսահակյան խաչմերուկից մարդկանց բերման են ենթարկում։

Եվս մեկ տեսանյութ՝ Թեհմինե Ենոքյանի, Lragir.am

«Քաշքշում ու հարվածում էին առանց խնայելու, ես գոռում էի, որ լրագրող եմ, միկրոֆոննն էլ ձեռքիս էր, սակայն ոչ մեկին դա չէր հետաքրքրում։ Ոստիկաններից բացի, քաղաքացիական հագուստով անձինք էին ակտիվ մասնակցում գործողություններին։ Ինձ ու մի խումբ ցուցարարների հրելով, հարվածելով ու քաշքշելով նստեցրել են ոստիկանական մեքենան ու տեղափոխել բաժին։ Որևէ բացատրություն չեմ տվել, հիմա վերադառնում եմ հեռուստաընկերություն», – ասել է լրագրողը։

07։00 Նստացույցի մասնակիցներից Անտոն Իվչենկոն մեզ փոխանցել է, որ այս պահին նա գտնվում է «Էրեբունի» հիվանդանոցում։ Ոստիկանները դուրս են գցել նրա ձեռքը, այժմ նա օգնություն է ստանում, որից հետո նրան կրկին պետք է տեղափոխեն Կենտրոնի բաժին։

06։40 Նախնական տեղեկությունների համաձայն, մոտ երկու տասնյակ մարդ գտնվում է Նոր Նորքի ոստիկանության բաժնում, ևս մի քանի տասնյակ՝ Կենտրոնի բաժնում, բերման ենթարկվածներ կան նաև Մալաթիայի և Արաբկիրի բաժիններում։ Epress.am֊ի լրագրողները ականատես են եղել, թե ինչպես են մարդկանց դաժան ծեծելով ոստիկանական մեքենաները նստեցնում։

Լուսանկարը՝ photolure.am

jrcan

Այս պահի դրությամբ Epress.am֊ը հնարավորություն չունի ներկայացնել դեպքի վայրից տեսանյութը, քանի որ ոստիկանների գործողությունների հետևանքով մեր երեք տեսանկարահանող սարքերը ջարդվել են։ Epress.am֊ի օպերատոր Տիգրան Հակոբյանը մահակով հարված է ստացել գլխին, որից հետո բերման է ենթարկվել Կենտրոնի ոստիկանության բաժին։ Epress.am֊ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներնի թվում են նաև՝ Արտակ Գևորգյան, Թագուհի Թորոսյան, Անտոն Իվչենկո, Աննա Ժամակոչյան, Վարդգես Գասպարի։ Ցուցակն ընթացքում թարմացվելու է։

Լուսանկարը՝ hetq.am

yerevan

06:25 Այս պահի դրությամբ ստացած տեղեկատվության համաձայն, տասնյակ մարդիկ գտնվում են ոստիկանական բաժանմունքներում։ Epress․am-ի լրագրողների փոխանցմամբ, ոստիկանների գործողություննեփրն աննախադեպ էին իրենց դաժանությամբ։ Հարյուրավոր ոստիկանները չէին խնայում և ոչ մեկին, առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկում ճանապարհին պատահած բոլոր մարդկանց։ Epress.am֊ի օպերատորներից Տիգրան Խաչատրյանը պատմել է, որ իրեն հայհոյել են և քաշքշել՝ խլելով տեսախցիկը, թեև ոստիկաններն իմացել են, որ նա լրագրող է ու աշխատանքային պարտականություններն է կատարում։ 

Երկար ժամանակ հեռացողներին հետապնդնում էր ջրցան մեքենան, ջրի ճնշման տակ մարդիկ հայտնվում էին գետնին։ Բազմաթիվ նստացուցավորներ վնասվածքներ են ստացել, այս պահին Երևանի կենտրոնը լցված է ոստիկանական մեքենաներով և ոստիկաններով։

Քիչ առաջ ոստիկանական ուժերը դաժանորեն ցրեցին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում նստացույց անող քաղաքացիներին: Ինչպես դեպքի վայրից փոխանցում է Epress.am-ի թղթակիցը, սկզբում գործի են դրվել ջրցան մեքենաները, ապա ոստիկանները մահակներով ու հատուկ միջոցներով սկսել են ծեծի ենթարկել մարդկանց: Նստացույցի մասնակիցներին, ինչպես նաև լրագրողներին Բաղրամյան պողոտայի սկզբնահատվածից հետապնդել են մինչև Օպերայի և բալետի շենքի մոտ: Դաժան տեսարանը նկարանահողներից շատերից խլել են սարքերը, տասնյակ մարդկանց ծեծի ենթարկելով բերման են ենթարկել: Մարդկանցից շատերին ծեծի են ենթարկում քաղքացիական հագուստով ոստիկանները: Ոստիկանները ջարդել են նաև Epress.am-ի լրագրողի տեսախցիկը:

Հիշեցնենք, որ հարյուրավոր մարդիկ երեկ ժամը 19:00-ից նստացույց էին անցկացնում Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ բողոքելով Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:

Տեսանյութը կփորձենք ներկայացնել քիչ անց

Tekali Taxi