Home / Հայաստան / 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է․ քննիչները պնդում են՝ նա ոստիկանի է հարվածել

22-ամյա երիտասարդը ձերբակալվել է․ քննիչները պնդում են՝ նա ոստիկանի է հարվածել

Հունիսի 28-ի երեկոյան Ազատության հրապարակի մերձակայքից ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Ա․Հակոբյանը։ Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության, Երևանի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, իսկ Հակոբյանը ձերբակալվել է արարքը կատարելու կասկածանքով։

Քննչականը պնդում է, որ Ազատության հրապարակում հանրահավաքի ընթացքում Հակոբյանը բռունցքով երկու անգամ հարվածել է ոստիկանության ծառայող Գևորգ Ամյանին։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածը հրաժարվել է ցուցմունք տալ և ցանկություն հայտնել՝ հանրային պաշտպան ունենալու մասին։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ոստիկանության ծառայողին պատճառված վնասվածքի բնույթն ու աստիճանը պարզելու համար: Այլ մանրամասներ Ա․Հակոբյանի մասին Քննչականը չի հայտնում։

Tekali Taxi