Home / Տեսանյութեր / Մարդիկ ինքնակազմակերպվում են․ երգերը Բաղրամյանում քչանում են, քննարկումները՝ շատանում

Մարդիկ ինքնակազմակերպվում են․ երգերը Բաղրամյանում քչանում են, քննարկումները՝ շատանում

Բաղրամյան պողոտայում այսօր սկսվել են հանրային քննարկումները, որոնք բավական արդյունավետ են անցել։ Epress.am֊ի լրագրողը փոխանցում է, որ էլէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները մնացել էին առանց նախաձեռնող պմբի և ստեղծված իրավիճակում նոր մարտավարություն մշակելու խնդրի առջև են կանգնել: 

Դեռևս 19։00-ի դրությամբ տպավորություն կար, որ ցուցարարները մոտ են հուսահատվելուն, արդեն կային զրույցներ, թե մարդկանց հոսքը քչանում է ու դա կարող է խնդիրներ առաջացնել։ Մի քանի ժամվա ընթացքում, սակայն, խնդիրները նկատելիորեն նվազեցին, մարդկանց հոսքը կրկին ավելացավ (Բաղրամյան պողոտայում դարձյալ մի քանի հազար մարդ կար), իսկ մարդիկ սկսեցին ինքնակազմակերպվել։ Քննարկումները փոքր խմբերով էին սկսվել, սակայն մի ակնթարթ խմբերից մեկի մոտ քաղաքացիների թիվը սկսեց կտրուկ ավելանալ՝ հասնելով մոտ 200-ի։ Այդտեղ էլ հնչեց աշխատանքային խմբեր ստեղծելու առաջարկը։ Ստեղծվելիք խմբերից են՝ հետազոտական աշխատանքներ կազմակերպող խումբ, մեդիայի հետ աշխատող խումբ, թեմատիկ քննարկումներ կազմակերպող խումբ։ Այսօր 00։30-ին արդեն սկսվել է քննարկումներից մեկը։

Նախորդ օրերի համեմատ այսօրվա հավաքի տարբերություններից էր նաև այն, որ համեմատաբար քիչ էին երգ ու պարը, քանի որ աղմուկը կարող էր խանգարել ծավալվող քննարկումներին: 

Միևնույն ժամանակ, Բաղրամյանի նստացույցից առանձնացած «Ոչ թալանին» նախաձեռնությունն այսօր հավաք է անցկացրել Ազատության հրապարակում, որի ընթացքում նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասել է, որ իրենք դադարեցնում են նստացույցը: 

Tekali Taxi