Home / Հայաստան / 3 երիտասարդի ոստիկանական մեքենայով տարել են Բաղրամյան պողոտայից

3 երիտասարդի ոստիկանական մեքենայով տարել են Բաղրամյան պողոտայից

Այսօր 09։30-ի սահմաններում ոստիկանները Բաղրամյան պողոտայում էլէներգիայի թանկացման դեմ անցկացվող նստացույցի վայրից 3 երիտասարդի են տարել ոստիկանական մեքենայով։ Ինչպես լրագրողների հետ զրույցում պատմել է հավաքի մասնակիցներից Վահագն Մինասյանը, երիտասարդները գարեջուր են խմել և հետագայում չեն լսել նստացուցավորների հեռանալու կոչերը։

Մինասյանը նշել է, որ իրենք են դիմել ոստիկաններին՝ խնդրելով դեպքի վայրից հեռացնել ալկոհոլային խմիչք օգտագործած երիտասարդներին, ովքեր վիճաբանում էին հավաքի մասնակիցների հետ, նշում, որ չեն հեռանա, որովհետև իրենց թաղն է։

Մինասյանի խոսքով՝ այդ երիտասարդներին նախորդ օրերին հավաքի վայրում ինքը չի տեսել։

Tekali Taxi