Home / Հայաստան / Սպանություն Նոր Արեշում․ կրակել են 57-ամյա տղամարդու վրա

Սպանություն Նոր Արեշում․ կրակել են 57-ամյա տղամարդու վրա

Այսօր ժամը 13:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Արեշ 28 փողոցում իրենց մոտ եղած հրազենով 10-ից ավելի անգամ կրակոցներ են արձակել նշված փողոցի թիվ 18/2 տան մոտ տեղադրած նստարանին նստած 57-ամյա Վաղինակ Ասոյանի վրա, հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Սպանության վայրում հայտնաբերվել է Mercedes մակնիշի 03 AV 033 համարանիշի ավտոմեքենա, որը, ըստ տեղեկությունների, պատկանում էր սպանվածին: Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ սպանվածը 2 ամիս առաջ էր Բելգիայից վերադարձել Հայաստան:

Tekali Taxi