Home / Տեսանյութեր / Հայաստանում քաղցկեղով հիվանդները տառապում են դեղեր չստանալու պատճառով․ HRW

Հայաստանում քաղցկեղով հիվանդները տառապում են դեղեր չստանալու պատճառով․ HRW

Չստանալով ցավազրկող համարժեք դեղեր` ամեն տարի Հայաստանում սուր, սակայն ամոքելի ցավից տառապում են քաղցկեղի բարդ ձևերով ապրող հազարավոր հիվանդներ։ Այս մասին ասված է "Human Rights Watch" (HRW) կազմակերպության՝ այսօր հրապարակված զեկույցում և տեսահոլովակում:

Թեպետ արդյունավետ, ապահով և ոչ թանկարժեք ցավազրկող դեղերը Հայաստանում առկա են, հիվանդների և նրանց ընտանիքի անդամների մեծ մասն անհաղթահարելի բյուրոկրատական խոչընդոտների են հանդիպում դրանք ձեռք բերելու գործընթացում, որի հետևանքով խախտվում է նրանց առողջության իրավունքը:

Զեկույցը, որը վերնագրված է «Ինձ մնում է միայն արտասվել. քաղցկեղը և պալիատիվ խնամքի համար իրականացվող պայքարը Հայաստանում», ներկայացնում է պալիատիվ խնամքի բացակայության աղետալի ազդեցությունը քաղցկեղի բարդ ձևերով պացիենտների և նրանց ընտանիքի անդամների վրա: Արձանագրված է պալիատիվ խնամքի ծառայությունների ընդհանուր բացակայությունը Հայաստանում, ինչպես նաև ցավազրկող ուժեղ ազդեցության դեղերի հասանելիության` կառավարության կողմից չափազանց խիստ կարգավորումը: Նկարագրված է առողջապահական ոլորտի մասնագետների շրջանում արմատացած այն գործելակերպը, որն արգելակում է ցավի համարժեք ամոքումը, ինչպես նաև պալիատիվ խնամքի առողջապահական մասնագետների կրթության և վերապատրաստման անբավարարությունը:

 
Tekali Taxi