Home / Հայաստան / «Յուքոմ» ընկերությունը գնել է «Օրանժ Արմենիայի» բջջային ցանցը․ «ՀԺ»

«Յուքոմ» ընկերությունը գնել է «Օրանժ Արմենիայի» բջջային ցանցը․ «ՀԺ»

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գործարար գերդաստանին պատկանող «Յուքոմ» ընկերությունը գնել է «Օրանժ Արմենիայի» բջջային ցանցը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ 

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Օրանժ Արմենիան» վաճառել է այդ բիզնեսն ամբողջությամբ, և, ըստ էության, հայտնի ֆրանսիական ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Հաաստանում։

Փորձագիտական գնահատականներով, «Օրանժ Արմենիայի» բջջային ցանցի շուկայական գինը կարող է կազմել 80-ից 120 միլիոն դոլար: Այս գնահատականը հիմնված է «Օրանժ Արմենիայի» հրապարակած ֆինանսական հաշվետվությունների ցուցանիշների վրա: Ըստ այդ ցուցանիշների՝ «Օրանժ Արմենիան» բացման օրվանից՝ 2009 թվականի նոյեմբերից, վնասով է աշխատել, ընդ որում՝ վնասները կազմում են միլիարդավոր դրամներ: Անցած տարվա հաշվետվությունների համաձայն, «Օրանժ Արմենիայի» ակտիվները կազմել են 48 միլարդ դրամ (100 մլն դոլար): Սակայն պարտավորությունները գերազանցել են 12 միլիարդ դրամը (25 մլն դոլար): Այս ցուցանիշները համադրելով՝ կարելի է ենթադրել, որ «Օրանժ Արմենիայի» համար «Յուքոմը» վճարել է մինչև 100 միլիոն դոլար, գրում է «Հայկական ժամանակը»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 
Tekali Taxi