Home / Հայաստան / Վրաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները Իրան կմեկնեն առանց վիզաների

Վրաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները Իրան կմեկնեն առանց վիզաների

Իրանը վերացրել է մուտքի այցագրերը յոթ պետությունների համար, գրում է իրանական Kayhan թերթը։

«Այսուհետ Թուրքիայի, Լիբանանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բոլիվիայի, Եգիպտոսի ու Սիրիայի զբոսաշրջիկները կարող են Իրան մեկնել առանց վիզաների»,֊ ասված է հաղորդագրության մեջ։

Այս երկրների քաղաքացիները կարող են առանց վիզայի Իրանում գտնվել մինչև 90 օր։ Տվյալ միջոցառումն ուղղված է երկրում զբոսաշրջության ոլորտը զարգացնելուն։ Թերթը նշում է, որ ներկայումս Իրանի իշխանությունները քննարկում են մուտքի այցագրերը ևս 60 պետությունների համար վերացնելու հնարավորությունը։  

 
Tekali Taxi