Home / Հայաստան / Տիգրան Առաքելյանին թույլ են տվել հանդիպել միայն փաստաբանի հետ

Տիգրան Առաքելյանին թույլ են տվել հանդիպել միայն փաստաբանի հետ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Տիգրան Առաքելյանը շարունակում է մնալ ԱԱԾ մեկուսարանում։ Նա ձերբակալվելուց ի վեր հանդիպել է միայն փաստաբանի հետ, քանի որ հարազատների հետ տեսակցությունն արգելված է։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Առաքելյանի եղբայրը՝ Հունան Առաքելյանը։

Վերջինիս խոսքով՝ հարուցված քրեական գործի մասին Առաքելյանի հարազատները որևէ տեղեկություն առայժմ չունեն։ Հիշեցնենք, որ, պաշտոնական վարկածի համաձայն, Տիգրան Առաքելյանը մեղադրվում է շորթման մեջ, նրան ձերբակալել են ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու և հրապարակել սպառնալու համար:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել էր 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադղեպի կապակցությամբ: 2012 թվականի հուլիսին նա 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել խուլիգանության մեղադրանքով։ 2013թ․ հոկտեմբերին նա ազատ է արձակվել համաներմամբ։ Առաքելյանը չէր ընդունում մեղադրանքը՝ պնդելով, որ իրեն քաղաքական նպատակներով են դատապարտում։ Մի շարք հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ Առաքելյանին քաղբանտարկյալ էին ճանաչել։ 

Tekali Taxi