Home / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները ծեծել են «Էյր Արմենիա»֊ի տնօրենին, պնդում է վերջինիս կինը

Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները ծեծել են «Էյր Արմենիա»֊ի տնօրենին, պնդում է վերջինիս կինը

«Էյր Արմենիա» ավիաընկերության հիմնադիր տնօրեն 45-ամյա Արսեն Ավետիսյանը ծեծելով տարվել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա և պահվել է այնտեղ: Այս մասին գրում է Shamshyan.am-ը, որին ամուսնու առևանգման մասին հաղորդել է Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը:

««Էյր Արմենիա» ավիաընկերությունը ունի պարտքեր և պարտատերերից Գառնիկ Պապիկյանը, ով հանդիսանում է «Տարոն» ավիաընկերության սեփականատերը, դիմել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որպեսզի այլ ճանապարհներով պարտքերը ստանա»,- ասել է Մելքումյանը:

Araratnews.am-ը նշում է, որ Արսեն Ավետիսյանը ծեծի է ենթարկվել գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամների կողմից և տեղափոխվել է «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց»:

«Ավետիսյանը երեկ տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստացել է քթի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, լեղապարկի և լյարդի չափերի մեծացում, ձախ ոտքի արյան զեղում»,- գրում է Araratnews.am-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Էյր Արմենիա»-ի տնօրենը արդեն ցուցմունք է տվել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներին:

Tekali Taxi