Home / Հայաստան / Բարձրաստիճան պաշտոնյաները «նալոգներ» են ուզում․ չինովնիկներին գաղտնալսել են․ «ՀԺ»

Բարձրաստիճան պաշտոնյաները «նալոգներ» են ուզում․ չինովնիկներին գաղտնալսել են․ «ՀԺ»

Դիլիջանի Ազգային պարկում ապօրինի ծառահատումների վերաբերյալ քրգործի շրջանակներում Բնապահպանական տեսչության մի շարք աշխատակիցների գաղտնալսումները բավականաչափ խոսուն են եղել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

«Միջին օղակի գաղտնալսված պաշտոնյաները, ըստ այդմ, հեռախոսային խոսակցությունների ընթացքում իրար հետ քննարկել են, թե վերևներն իրենցից ինչքան «նալոգներ» են ուզում և բողոքել են այդ արատավոր պրակտիկայից, ասելով, որ չեն հասցնում մուծվել։ Մեր աղբյուրները նշում են, որ այս կոնտեքստում շոշափվել են բարձրաստիճան պաշտոնյաների անուններ և նշվել, թե նրանցից ով ինչի համար որքան գումար է պահանջում, կամ որ դեպքում է կոնկրետ միջամտել տեսչության աշխատանքներին, հրահանգել ինչ-որ բաներ չնկատելու տալ։ Մեր տեղեկություններով՝ այս գաղտնալսումների սղագրությունները կցված են քրեական գործին, սակայն դրանց առայժմ ոչ մի ընթացք չի տրվել։ Հասկանալի է, իհարկե, որ ընթացք կարող է տրվել միայն քաղաքական որոշման դեպքում, իսկ քաղաքական որոշում հասկանալիորեն չկա», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi