Home / Հայաստան / «Էյր Արմենիայի» սեփականատիրոջ համար ընդունելի է Ռուբեն Հայրապետյանի հաշտության առաջարկը

«Էյր Արմենիայի» սեփականատիրոջ համար ընդունելի է Ռուբեն Հայրապետյանի հաշտության առաջարկը

«Էյր Արմենիա» ավիաընկերության 51 տոսկոս բաժնետոմսերի սեփականատեր Արսեն Ավետիսյանի գործընկերները հորդորել են նրան «ընդունել հաշտության նպատակով իրեն մեկնված ձեռքը»: Այս մասին հայտարարել է ինքը՝ Ավետիսյանը, ով մինչ այսօր բուժում էր ստանում հիվանդանոցում նրանից հետո, երբ օգոստոսի 16-ին ծեծի էր ենթարկվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրահանգով: Ծեծի մասին Զլմ֊ներին պատմել էին Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը, և նրա եղբայրը՝ Արտյոմ Ավետիսյանը։

168.am կայքի միջոցով տարածած հայտարարության մեջ Արսեն Ավետիսյանը հայտնում է, որ իր հիմնական գործընկեր և «Էյր Արմենիա» ավիաընկերության 49 տոկոսի սեփականատեր «East Prospect Fund» hիմնադրամի ներկայացուցիչները հորդորել են իրեն գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը և լուծել ստեղծված խնդիրները:

«Նաև տեսակետ են հայտնել, որ նմանատիպ դեպքերը կարող են բացասական անրադառնալ կազմակերպության ներդրումային քաղաքականության իրականացման և բարեփոխումների վրա: Ներկայումս իրականացված ներդրումներից ուղղակիորեն կախված է ոչ միայն «Էյր Արմենիա» ավիաընկերության վերագործարկումը, այլ նաև շուրջ 250 աշխատակիցների աշխատավարձերի վճարումը, ինչպես նաև մեր գործընկերների հանդեպ պարտավորությունների կատարումը:

Ես գիտակցում եմ իմ կողմից կայացրած որոշումների կարևորությունը և պատասխանատվություն կրում դրանց համար, հետևաբար հաշտության առաջարկ ընդունելը, «Էյր Արմենիա» ավիաընկերության ապագայի մասին հոգ տանելը, կազմակերպության խնդիրների լուծմանն ուղղված իմ գործընկերների ջանքերը, վերջին շրջանում բազմաթիվ փորձություններ հաղթահարած իմ ընտանիքի անդամների ակնկալիքներն ինձ համար ընդունելի է դառնում միայն հաշտ ու առողջ միջավայրում փոխադարձ վստահությամբ աշխատելու և արարելու տարբերակը»,- հայտարարել է Ավետիսյանը:

Tekali Taxi