Home / Տեսանյութեր / ՀՀ ՊՆ֊ն 10 տարում ԱՄՆ֊ից մոտ 42 միլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել

ՀՀ ՊՆ֊ն 10 տարում ԱՄՆ֊ից մոտ 42 միլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել

2005-2014 թվականերին ՀՀ Պաշտպանության նախարարութունը (ՊՆ) ռազմական օժանդակություն է ստացել Ամերիկայի Միացիալ Նահանգներից և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից: Երկու պետություններից ստացված դրամաշնորհները կազմել են 45 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին ասված է ՀՀ ՊՆ֊ի գրության մեջ, որն ուղարկվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հարցմանն ի պատասխան։

ԱՄՆ-ից դրմաշնորհները ստացվել են «Արտաքին ռազմական ֆինանսավորում» (FMF) և «Միջազգային ռազմական կրթություն և վարժանք» (IMET) ծրագրերի շրջանակներում:

Համաձայն գերատեսչության, «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրով տրամադրվող օժանդակությամբ իրականացվել են ՀՀ պաշտպանական համակարգի զինծառայողների և հատուկ քաղաքացիական ծառայողների լեզվական և մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև ձեռք է բերվել տեխնիկական միջոցներ: Այս ծրագրի շրջանակներում ՊՆ-ին է հատկացվել 35,7 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

«Միջազգային ռազմական կրթություն և վարժանք» ծրագրով տրմադրված օժանդակությամբ իրականացվել են ՀՀ պաշտպանական համակարգի զինծառայողների և հատուկ քաղաքացիական ծառայողների լեզվական և մասնագիտական վերապատրաստումներ: Այս ծրագրի շրջանակներում ՊՆ-ն ստացել է 6 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Չինաստանի կողմից 2009-2013թթ.-ին ՊՆ-ին տրամադրվել է անհատույց ռազմական օգնություն մոտ 3,8 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:

«Այսպիսով՝ վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հիմնականում դրամաշնորհները ստացել է ԱՄՆ-ից: Ըստ մեզ տրամադրած տեղեկության, ՊՆ-ն դրմաշնորհներ չի ստացել ԵՄ-ից և ՌԴ-ից, թեև Ռուսաստանից դրամաշնորհ չստանալը, մեղմ ասած, տարօրինակ է, քանի որ հենց ՌԴ-ն է համարվում մեր հիմնական ռազմական գործընկերը: Հաշվի առնելով նաև, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, հենց ՌԴ-ն պետք է որ ավելի շահագրգռված լիներ ՀՀ Պաշտպանության նախարարությանն ու Զինված ուժերիի աջակցությամբ, քան ԱՄՆ-ն կամ Չինաստանը», ֊ նշում է «Իրզեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի փորձագետ Տաթևիկ Վարդանյանը:

Tekali Taxi