Home / Հայաստան / Վիրահատության ընթացքում վնասված առողջ օրգանները երիտասարդ կնոջ մահվան պատճառ են դարձել․ «Ժողովուրդ»

Վիրահատության ընթացքում վնասված առողջ օրգանները երիտասարդ կնոջ մահվան պատճառ են դարձել․ «Ժողովուրդ»

Երեկ Երևանում երիտասարդ կնոջ՝ երեք անչափահաս երեխաների մոր մահվան դեպք է արձանագրվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Վարդենիսի բնակիչ 39-ամյա Կարինե Աղաբեկյանի մահվան փաստն արձանագրվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, սակայն մահվան պատճառ դարձած վիրահատությունը կատարվել է «Մոր և մանկան առողջության պահպանման» բժշկական կենտրոնում՝ Մարգարյան հիվանդանոցում։

Թերթը նշում է, որ կինը երկու շաբաթ առաջ, այսպես կոչված, փակ եղանակով շարքային վիրահատության է ենթարկվել, սակայն վիրահատությունը ճիշտ չի ընթացել, և լապարասկոպիայի ընթացքում վնասվել են այլ առողջ օրգաններ։ Դրանից հետո Կարինե Աղաբեկյանին անմիջապես տեղափոխել են «էրեբունի» բ/կ, որտեղ բժիշկները մոտ երկու շաբաթ պայքարելուց հետո այդպես էլ չեն կարողացել փրկել կնոջ կյանքը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Tekali Taxi