Home / Հայաստան / «Արդարադատության նախարարը ռասիստ է»․ սոցցանցի օգտատերերի արձագանքը ՀՀԿ֊ականի «լայքին» (թարմացված)

«Արդարադատության նախարարը ռասիստ է»․ սոցցանցի օգտատերերի արձագանքը ՀՀԿ֊ականի «լայքին» (թարմացված)

Արդարադատության նորանշանակ նախարարը ռասիստ է: Facebook սոցիալական ցանցի մի շարք օգտատերեր նման գնահատական են տվել ՀՀԿ֊ական Արփինե Հովհաննիսյանին այն բանից հետո, երբ վերջինս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «լայքել» է (հավանել է) «Իրավունք» օրաթերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի մեկնաբանությունը։

Սեպտեմբերի 2-ին Արփինե Հովհաննիսյանի պաշտոնական էջը Tert.am կայքին տված հարցազրույց է տարածել, որտեղ վերջինս դատապարտում է Ադրբեջանում բանտարկված լրագրող Հադիջա Իսմայիլովայի դեմ կայացրած դատավճիռը և նշում, թե ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը կաջակցի ադրբեջանական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու գործընթացին:

Հարցազրույցի հղման տակ հետևյալ մեկնաբանություն է թողել Հովհաննես Գալաջյանը. «Ի՞նչ մարդու իրավունք, եթե նույնիսկ զուտ կենսաբանորեն թուրքը մարդ չի կարող լինել»: Հենց այդ մեկնաբանությունն էլ «լայքել» է Հովհաննիսյանը։

arpinelike

Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյան մեկնաբանությունը․

Marine-Petrossianpage

Մեկնաբանություններում Հովհաննես Իշխանյան օգտատերը հարց է ուղղել Հովհաննիսյանին․

«Հարգելի Արփինե Հովհաննիսյան, խնդրում եմ պարզաբանեք ձեր հավանությունը Հովհաննես Գալաջյանի մեկնաբանությանը. դուք նույնպե՞ս կարծում եք, որ թուրքը մարդ չի կարող լինել, և եթե այո, կարո՞ղ եք նշել, թե էլ որ ազգերին կամ խմբերին մարդ չեք համարում»։

14:00-ի դրությամբ մեկնաբանությունների տակ Հովհաննիսյանի լայքն այլևս չկար։

Նշենք, որ նա սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Արդարադատության նախարար: Մինչ դա, Հովհաննիսյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ և Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահը:  

Tekali Taxi