հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ոստիկանությունն արհամարհում է դատարանի որոշումը. փաստաբան

Ոստիկանությունն արհամարհում է դատարանի որոշումը. փաստաբան

Ավազակային հարձակում և գողություն կատարելու գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը շուրջ երկու ամիս է՝ տեղից չի շարժվում, քանի որ կարևոր վկան չի գալիս դատարան։

Վերաքննիչում վիճարկվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանի 2015-ի հունիսի 3-ին կայացված վճիռը, որով 4 ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել և դատապարտվել 8-12 տարվա ազատազրկման՝ «Պենտիում 3» չորս համակարգիչներ և երկու հին բջջային հեռախոս գողանալու համար։

Դատապարտվածներից մեկի՝ Արգիշտի Սարիբեկյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը (լուսանկարում) Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ նախորդ նիստին ինքը միջնորդել էր վկա Կարեն Ենգիբարյանին դատարան բերման ենթարկել և դատարանն այդ միջնորդությունը բավարարել էր։

«Վերաքննիչ դատարանը բերման ենթարկելու որոշում է կայացրել, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը պետք է նրան բերման ենթարկեր կամ գոնե ներկայացներ արձանագրությունում, թե աշխատանքներ են տարվել, վկան չի հայտնաբերվել։ Սակայն Ոստիկանությունը այնքան է արհամարհել դատարանի որոշումը, որ ոչ մի պատասխան չի ներկայացրել այսօրվա նիստին»,֊ ասել է Մնացականյանը։

Փաստաբանն այսօր միջնորդել է դատական նիստը հետաձգել՝ դատարանին խնդրելով պարտավորեցնել ոստիկանությանը կամ վկային գտնել կամ ներկայացնել հիմնավորում՝ ինչ պատճառներով դա հնարավոր չէ անել։

Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 2-ին։

Գործի մասնրամասները՝ այստեղ