Home / Տեսանյութեր / «Կգլխատեմ» և «բռնաբարվելու են» խոսքերը սպառնալիք չեն. վճիռ՝ ՀՀԿ-ականի օգտին

«Կգլխատեմ» և «բռնաբարվելու են» խոսքերը սպառնալիք չեն. վճիռ՝ ՀՀԿ-ականի օգտին

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյան վճռել է, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) արդարացիորեն քրեական գործ չի հարուցել ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (լուսանկարում) դեմ:

Քրեական գործը չհարուցելու մասին ՀՔԾ֊ի որոշումը բողոքարկում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Վերջինս պնդում է, որ Առաքել Մովսիսյանի հայտարարության մեջ հանցակազմ կա։ Այս տարվա հունիսին ՀՀԿ֊ականը, խոսելով ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկատվություն տարածողների մասին, մասնավորապես, հայտարարել էր․ «Էտ սրիկաները էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, իրանց պապաներին պետք ա անպայման ճարվի և գլխատվի, որովհետև դրանց ընտանիքները, երևակայի, տուն տեղ, ընտանիք հասկացողություն չունեն», «Աստված տա, իմ ձեռքը որ ընկնի, ես անձամբ կգլխատեմ», «Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են»։

Արթուր Սաքունցի հաղորդման հիման վրա էլ ՀԾՔ-ն նյութեր էր նախապատրաստել, սակայն, ի վերջո, քրեական գործ չէր հարուցել՝ հիմնավորելով, որ պատգամավորի՝ ԶԼՄ-ների հետ զրույցում արած հայտարարությունների մեջ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի (քրօր֊ի 137 հոդված) տարրեր չկան, ինչպես պնդում է Սաքունցը: Այժմ էլ դատարանը համաձայնել է ՀՔԾ֊ի հետ։

լուսանկարը՝ shamshyan.com կայքից

Tekali Taxi