Գլխավոր / Հայաստան / Նպաստները չեն ավելանա․ կառավարությունը պատճառաբանում է՝ էլէներգիան չի թանկացել

Նպաստները չեն ավելանա․ կառավարությունը պատճառաբանում է՝ էլէներգիան չի թանկացել

Այսօր ՀՀ կառավարությունն իր հերթական նիստի ընթացքում ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած որոշումը, որի համաձայն 2000 դրամով բարձացվելու էր ընտանեկան և սոցիալական նպաստների բազային չափը։ Ըստ կառավարության՝ նպաստերը պետք է բարձրացվեին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով բնակչության սոցիալական վիճակը մեղմելու նպատակով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, սակայն, պատճառաբանել է, թե 2015թ.-ի օգոստոսի 1-ից թանկացում տեղի չի ունեցել:

«Քանի որ 604 հազար ընտանիքի սուբսիդավորում ենք, որոշումը չեղյալ ենք համարում», – նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ձեռք բերած «Տաշիր գրուպը» հայտարարել էր, որ «Հայաստանի բնակչությանն աջակցելու նպատակով որոշում է ընդունվել առաջիկա տարվա ընթացքում անձնական միջոցներից ՀՀ կառավարության հետ համամասնորեն փոխհատուցել բարձրացված և մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը գործող սակագների տարբերությունը բնակչության և փոքր բիզնեսի համար»։ «Տաշիր գրուպը» և ՀՀ կառավարությունը փոխհատուցելու են մինչև 500 կՎտժ սպառողների 250 կՎտժ֊ի մասով։

Tekali Taxi