Home / Տեսանյութեր / Բանակում մահացության դեպքերը նախորդ տարիների համեմատ աճել են․ տեղեկանք

Բանակում մահացության դեպքերը նախորդ տարիների համեմատ աճել են․ տեղեկանք

2015 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում գրանցվել է 39 միջադեպ, որի հետևանքով մահացել է 54 զինծառայող: Նախորդ տարի 2014 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 37 մահացության դեպք: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատրաստած մահացության դեպքերի մասին տեղեկանքում։

Համաձայն ուսումնասիրության տվյալների՝ 2015 թ. մահացության 54 դեպքերից 31-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 3-ը՝ սպանության, 5-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 12-ը՝ դժբախտ պատահարի (11 ավտովթար, 1-ը դեռևս չճշտված հանգամանքների), 2-ը՝ առողջական խնդիրների հետևանքով է:

«Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 31 մահացության դեպքից 24-ը տեղի են ունեցել ԼՂ, իսկ 7-ը՝ ՀՀ տարածքում: Համեմատելով այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման վայրերի և զոհերի թվի հետ, ստանում ենք հետևյալ պատկերը.

Տարեթիվ                           Վայրը                     Ընդամենը

                                           ԼՂ         ՀՀ

2014                                  17            3                        20

2015                                  24            7                        31

Ինչպես տեսնում ենք, վերջին ժամանակահատվածում աճել է հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով մահացությունների թիվը թե՛ ԼՂՀ, թե՛ ՀՀ տարածքում։

Նկատենք, որ 2015 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը (31 հոգի) գերազանցում է ողջ 2014 թ. հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը՝ 26 հոգի: Վերջին երկու տարիներին հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը կտրուկ աճել է 2013 թ. համեմատ: Եթե դիտարկենք մահացության ընդհանուր թիվը, ապա 2013 թ-ին այն կազմել է 10 տոկոս, 2014 թ-ին՝ 44.4 տոկոս, իսկ 2015 թ-ին 59.9 տոկոս», ֊ նշված է տեղեկանքում։

Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ 

Tekali Taxi