հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ադրբեջանի տարածքում հայտնված Կոթիի բնակիչը վերադարձվել է Հայաստան

Ադրբեջանի տարածքում հայտնված Կոթիի բնակիչը վերադարձվել է Հայաստան

Կոթի գյուղի բնակիչ 73-ամյա Լուսինե Աբովյանն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո հայրենադարձվել է Հայաստան։

ԿԽՄԿ մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ հայրենադարձման գործողությունը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Մինչ հայրենադարձումը կինը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ի աշխատակիցներին, որ վերադառնում է հայրենիք իր հոժար կամքով։

Հիշեցնենք, որ Լուսինե Աբովյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել նոյեմբերի 8-ին։