2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարողների ճանապարհը փակել են ցեմենտի պարկերով

Երեկ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» շարժման մասնակիցների քարոզարշավը Քարակերտ գյուղում խոչընդոտների է հանդիպել։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է շարժման անդամ Սյուզան Սիմոնյանը։ Նա ասել է, որ գյուղ մտնող ճանապահն ամբողջովին փակված էր ցեմենտի պարկերով, և քարոզարշավի մասնակիցները ստիպված էին քայլել դեպի գյուղ։

«Գյուղում էլ մենք տեսանք, որ մշակույթի տունն ապօրինի կերպով զավթվել էր «Այո»-ի բանակի կողմից», - պատմել է Սյուզան Սիմոնյանը։

Շտաբի անդամն ասել է, որ նման քայլերով ռեժիմն ապացուցում է, որ պատրաստ չէ լեգիտիմ հանրաքվե անցկացնել։

Քարոզարշավը խոչընդոտելու մասին «Նոր Հայաստան» շարժումն այսօր հայտնել է Հայաստանում հավատարմագրված 12 միջազգային կառույցների: