Գլխավոր / Հայաստան / Հարկայինը խաղի նոր կանոններ է սահմանում փոքր բիզնեսի համար․ «ՀԺ»

Հարկայինը խաղի նոր կանոններ է սահմանում փոքր բիզնեսի համար․ «ՀԺ»

Պետական բյուջեի եկամուտների նվազումը ստիպում է հարկային ծառայությանն ինտենսիվ քայլեր ձեռնարկել բյուջեն հավաքագրելու համար, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Ըստ թերթի՝ հարկայինի հիմնական թիրախ են դարձել հատկապես փոքր բիզնեսի ներկայացուցիչները։

«Ինչպես պնդում են հատկապես փոքր խանութների տերերը, վերջին շրջանում հարկային տեսուչները այլևս չեն բավարարվում ՀԴՄ կտրոն չտալու համար մեկ անգամ 150 հազար դրամով տուգանելուց։ Նախկինում ՀԴՄ կտրոն չտալու համար տարին մեկ անգամ տուգանվելը փոքր բիզնեսի համար արդեն հաստատված խաղի կանոն էր դարձել։ Գործարարները, իհարկե, դժգոհում էին դրանից, սակայն առանձնապես չէին ըմբոստանում։ Վերջին շրջանում պատկերը կտրուկ փոխվել է։ Հարկայինն արդեն նոր խաղի կանոններ է մտցնում, գնալով ավելի հաճախակի են դառնում ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար երկրորդ անգամ տուգանելու դեպքերը, որը ենթադրում է արդեն 300 հազար դրամի տուգանք։ Սա լուրջ բեռ է տնտեսվարողների համար և նրանցից շատերը դադարեցնում են իրենց գործունեությունը», ֊ նշում է թերթը։