Գլխավոր / Հայաստան / ՌԴ֊ի կողմից թուրքական ապրանքների ներմուծումն արգելելը կարող է բացասական ազդել Հայաստանի վրա․ «ՀԺ»

ՌԴ֊ի կողմից թուրքական ապրանքների ներմուծումն արգելելը կարող է բացասական ազդել Հայաստանի վրա․ «ՀԺ»

Երեկ Ռուսաստանի կառավարությունը հրապարակել է թուրքական այն արտադրանքների ցանկը, որոնց ներկրումը ՌԴ տարածք արգելվելու Է: Արգելքի տակ հայտնված ապրանքների մեծագույն մասը կարող է արտադրվել նաև Հայաստանում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանն ընդգծում է, որ դա տեսական հնարավորություններ Է ստեղծում դեպի Ռուսաստան հայկական արտադրության այդ ապրանքների արտահանման ծավալները մեծացնելու համար։

«Կրկին տեսականորեն սա դրական իրադարձություն Է մեր տնտեսության համար։ Սակայն գործնականում ավելի մեծ Է հնարավորությունը, որ մեր արտադրողները տուժեն։ Խնդիրն այն Է, որ արդեն իսկ արտադրված, բայց պատժամիջոցների պատճառով ՌԴ չարտահանված թուրքական ապրանքները հայտնվելու են մեր տարածաշրջանում, գլխավորապես Վրաստանում և Ադրբեջանում։ Դժվար չէ կռահել, որ դրանց մի մասը ներմուծվելու է Հայաստան։ Թուրքական ապրանքները արհեստականորեն ցածր՝ դեմփինգային գներով հայտնվելու են հայկական շուկայում ՝ այստեղից դուրս մղելով մեր արտադրանքը։

Կարելի է հուսալ, որ դրան զուգահեռ հայկական լոլիկը, սոխն ու կաղամբը բարձր գներով կարտահանվեն Ռուսաստան, իսկ էժան թուրքական սոխն ու լոլիկը մենք կսպառենք։ Սակայն էլի տնտեսագիտության օրենքով ժամանակի հետ տեղի կունենա այլ գործընթաց։ Մեր արտադրողները չարչարանքներով ու տառապանքներով լոլիկ ու սոխ արտադրելու փոխարեն կգնեն շատ ավելի էժան թուրքականը, կձևակերպեն, որ դա իրենց արտադրանքն է և կարտահանեն Ռուսաստան՝ հայկական անվան տակ։ Այստեղ, իհարկե, կա ապրանքի ծագման սերտիֆիկատ ստանալու խնդիր, բայց հավատացեք, որ մեծ ջերմոցներ ունեցողի համար ամենևին դժվար չէ «ապացուցել», որ տվյալ 50 տոննա լոլիկը, ինքն է աճեցրել, այլ ոչ թե գնել է։ Իսկ դա կհանգեցնի նրան, որ Հայաստանում տվյալ ապրանքների արտադրությունը առնվազն կնվազի», – գրում է Գևորգյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում