Home / Տեսանյութեր / Իրավապաշտպան․ ԱՄՆ դեսպանը հովանավորում է ընտրակեղծարարներին

Իրավապաշտպան․ ԱՄՆ դեսպանը հովանավորում է ընտրակեղծարարներին

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը կեղծված հանրաքվեին ոչ ադեկվատ գնահատական է տալիս։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է իրավապաշտպան, «Իրավունքի եւ ազատության կենտրոն» կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը։

«Խախտումներ անողները նույնպես նման կոչեր են հնչեցնում։ Սկսած Սերժ Սարգսյանից՝ բոլորն էլ ասում են, որ պետք է իրականացվի հետաքննություն։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հովանավորում է ընտրակեղծարարներին», – ասել է Հարությունյանը։

ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ նշված է․ «Գոհունակություն ենք հայտնում ՀՀ ժողովրդին ու կառավարությանը բաց բանավեճից հետո դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի խաղաղ անցկացման կապակցությամբ: Նոր սահմանադրությունից բխող կառավարման համակարգի փոփոխությունը զգալի է: Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են և պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ: Մենք կոչ ենք անում ընտրական հանձնաժողովին և ՀՀ կառավարությանը կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների թափանցիկ քննություն: Այս հարցերին պետք է լուծում տալ հիմա, ինչպես նաև կառավարության և ազգային ժողովի կողմից նոր ընտրական օրենսգրքի ձևավորման ընթացքում՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները՝ ապահովելու, որ հետագա ընտրությունները ՀՀ ժողովրդի կողմից համարվեն արժանահավատ, լեգիտիմ և ընկալվեն որպես իրենց իսկ կամքի իրական արտահայտում:

Tekali Taxi