Նախորդ տարեվերջին փակված Լոռու մարզի Արմանիսի ոսկու հանքի շուրջ 300 աշխատակիցներին չեն վճարում 2 ամսվա աշխատավարձերը, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի փոխանցմամբ, խմբագրություն զանգահարած գործարանի աշխատակիցները տեղեկացրել են, որ արդեն երկու ամիս է՝ իրենց չեն վճարել հարկադիր պարապուրդի դիմաց։ Նրանց պնդմամբ, գործարանն իրենց պարտք է հունվար և փետրվար ամիսների հարկադիր պարապուրդի գումարները՝ 2/3-ի չափով։
Թերթը գրում է, որ աշխատակիցներին հայտնի չէ, թե երբ գործարանը կկարողանա վճարել իրենց, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, այն կալանքի տակ է գտնվում։
«Աշխատակիցները նաև դժգոհում էին, որ թեև գործարանն աշխատավարձ չի կարողանում վճարել, սակայն նոր աշխատակիցներ է ընդունում, օրինակ՝ անվտանգության պետի տեղակալ»,- գրում է թերթը։
Լուսանկարը՝ asparaz.am կայքից