Home / Տեսանյութեր / Քաղբանտարկյալների աջակիցներին ԱԺ֊ի մոտից բերման ենթարկեցին (ՎԻԴԵՈ)

Քաղբանտարկյալների աջակիցներին ԱԺ֊ի մոտից բերման ենթարկեցին (ՎԻԴԵՈ)

Այսօր մի խումբ քաղաքացիներ Ազգային ժողովի մոտ ակցիան են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալների։

Նրանք պլաստմասե ժապավեններով իրենց կապել են Ազգային ժողովի կենտրոնական մուտքի ճաղերին։ Ակցիայի վայր են ժամանել մոտ 3 տասնյակ ոստիկաններ։ Նրանց գործողությունը ղեկավարող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ քաղաքացիները խախտում են հասարակական կարգը և կոչ է արել նրանց արձակել ժապավենները։

Ակցիայի մասնակից արվեստագետ Արա Պետրոսյանն ի պատասխան ասել է, որ իրենք պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Օսիպյանը, իր հերթին, կարգադրել է ակցիայի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Արաբկիրի ոստիկանության բաժին։

Մեր տեղեկություններով՝ 13 բերման ենթարկվածների թվում են Հերբերտ Գևորգյանը, Արտակ Գևորգյանը, Արա Պետրոսյանը, Անուշ Օհանյանը, Լուսինե Հայրապետյանը, Սիփան Փաշինյանը, Աշոտ Խաչատրյանը, Կարպիս Փաշոյանը, Միքայել Նազարյանը, Վահե Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ այսօր միջազգային և տեղական իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ քաղբանտարկյալ են համարում Շանթ Հարությունյանին և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին, Հայկ Կյուրեղյանին, Գևորգ Սաֆարյանին։

Tekali Taxi