հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Աղմկահարույց սպանության գործով անցնող մեղադրյալին ազատեցին դատարանի դահլիճից

Աղմկահարույց սպանության գործով անցնող մեղադրյալին ազատեցին դատարանի դահլիճից

15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի մեջ մեղադրվող Վանաձորի բնակիչ Կարեն Կունգորցևն այսօր ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը (լուսանկարում) վճռել է, որ Կունգորցևը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, չնայած մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը երիատասարդի համար 9.5 տարվա ազատազրկում էր պահանջել։

Ինքը՝ Կունգորցևը, նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ չի ընդունում մեղքը․ «Ուրիշի տեղը չեմ նստելու»։

Մահացած Դավիթ Հովակիմյանի հայրը՝ Հակոբ Հովակիմյանը, վերջին դատական նիստին պահանջել էր արդարացնել Կունգորցևին։

Մեղադրյալի պաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանը պնդել էր, որ գործում չկան փաստեր, որոնք կապացուցեին Կունգորցևի մեղավոր լինելը, և արդարացման վճիռ պահանջել։

Արդարացված Կարեն Կունգորցևն անազատության մեջ էր գտնվում 2013 թվականի հոկտեմբերից։ Կունգորցևը չէր ընդունում ոչ իրեն ի սկզբանե մեղսագրված արարքը՝ Դավիթ Հովակիմյանի սպանությունը, ոչ էլ դեպքից 10 ամիս անց փոփոխված՝ սպանության փորձի մեղադրանքը: Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է արել: Նրա մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում:

Գործի մասին 2013 թվականի նոյեմբերի 12-ի ռեպորտաժը․

Դավիթ Հովակիմյանի սպանության գործով 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել 62-ամյա բժիշկ Վլադիմիր Ղուկասյանը՝ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Նա պատիժը կրում է բաց ռեժիմով։ Դատավարության ընթացքում մոտ 3 տանսյակ վկաներ հայտարարել են, որ չեն տեսել Կունգորցևին դեպքի վայրում։

Վանաձորում տարածված զրույցներին, թե իրական սպանողը ԱԱԾ֊ի աշխատակցի որդի է, Epress.am֊ի հետ զրույցում անդրադարձել էր իրավապաշտպան Միքայել Դանիելյանը։