Մայիսի 6-ին Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով «Նուբարաշեն» ՔԿՀ պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանը։ Այս մասին հաղորդում է Armtimes.com կայքը։
Կայքի հաղորդմամբ՝ Հարությունյանը մարտի 2-ին Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել էր Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից:
«Նրանից բացի մի քանի բարձրաստիճան ոստիկաններ ևս ազատվել էին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանք պաշտոնից ազատվել էին «կրիմինալի» հետ խնջույքների մասնակցելու համար», – հայտնում է «Armtimes.com»-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները դադարեցվել էին խուզարկության ընթացքում պաշտոնական չարաշահումներ հայտնաբերելուց հետո: