Home / Հայաստան / Հրազդանի ցեմենտի գործարանը փոխանցվեց ռուսաստանյան բանկին

Հրազդանի ցեմենտի գործարանը փոխանցվեց ռուսաստանյան բանկին

Հրազդանի ցեմենտի գործարանն ազատվել է չվճարված հարկերի արդյունքում գոյացած մոտ 595 միլիոն դրամ տույժ–տուգանքներից։ 86 կողմ, 8 դեմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր Կառավարության հրավիրած արտահերթ նիստին Ազգային ժողովն ընդունել է  «Հրազդան ցեմենտ»-ին տույժ-տուգանքներից ազատելու եւ ՎՏԲ-ին կառավարման հանձնելու մասին նախագիծը։

Նշենք, որ մոտ մեկ միլիարդ դրամ պարտքի պատճառով ընկերության հաշիվներն արգելափակվել են, իսկ գույքը գրավադրվել է «ՎՏԲ Հայաստան» բանկում։ Նշենք՝ նախկինում գործարանը պատկանում էր գործարար Միխայիլ Բաղդասարովի MIKA Armenia ընկերությանը։

Tekali Taxi