Home / Հայաստան / 4 ամսվա ընթացքում կառավարությունը 173 մլն դոլարով ավելացրել է պետական պարտքը․ «Ժողովուրդ»

4 ամսվա ընթացքում կառավարությունը 173 մլն դոլարով ավելացրել է պետական պարտքը․ «Ժողովուրդ»

Այս տարվա առաջին չորս ամիսներին ՀՀ կառավարության կողմից պետական բյուջեի ծախսերը հոգալու նպատակով ներգրավված միջոցներից 345 միլիոն 500 հազար դոլարը չեն եղել եկամտային գումարներ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ կառավարությունն այս տարվա չորս ամիսներին 173 մլն դոլարով ավելացրել է պետական պարտքը և մոտ 172 մլն դոլարով նվազեցրել է Հայաստանի միջազգային պահուստները։ Այլ կերպ ասած՝ պետական բյուջեի խնդիրները լուծելու համար կառավարությունը մի կողմից նորանոր պարտքեր է վերցրել, մյուս կողմից էլ ծախսել է «նեղ օրերի» համար ետ գցված պահեստային միջոցները։

«Եթե որևէ ընտանիք կամ ընկերություն նման վիճակում է հայտնվում՝ առանց եկամուտների ավելացման հստակ հեռանկարի, ապա ակնհայտ է, որ սնանկացումը ոչ միայն սարերի ետևում չէ, այլ իրատեսական և մոտ ապագա է։ Բայց պետությունների սնանկացումից հարյուր-հազարավոր, երբեմն նաև միլիոնավոր մարդկանց ճակատագրեր են կախված լինում»,- նշում է թերթը։ 

Tekali Taxi