2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Շերլոկ Հոլմսը՝ Հրազդանի ձորում

Հոդված՝ Հոլմսը Հրազդանի ձորում

Հեղինակ՝ Արամ Պաչյան, գրող

1.         Աշխարհի Հոլմսը

Եթե աշխարհը դիտարկենք որպես գրական ժանր, այնուամենայնիվ, այն կվերակերպվի գրականությանը և աշխարհին վերանայելու հերթական մի մեկնաբանության: Սակայն այլ տարբերակ չկա, չէ՞ որ խոսքը գրականության միջոցներով աշխարհի համար ստեղծված ամենահայտնի խուզարկու՝ Շերլոկ Հոլմսի մասին է:

 Հոլմսը վերապրեց և շարունակ վերապրում է Կոնան Դոյլին: Այսօր Լոնդոնի Բեյքըր-սթրիթ «աներևույթ» փողոցը իրականության բացարձակ առհավատչյան է, դետեկտիվություն պարականոն ուղենիշը, մտապատկերում` նիհար, բարձրահասակ, ծխով պարուրված բուն մասնագիտությամբ հավանաբար, կամ մոտավորապես կենսաքիմիկոսը` ում միտքը կազմավորվում է միայն այն ժամանակ, երբ վերջապես բացահայտվում է հանցագործության շարժառիթն ու կատարման կենսագրությունը:  Գրականությունը ինչպես Դոն Կիխոտին, Ռոբինզոն Կրուզոյին,  Գուլիվերին և Կանդիդին, այնպես էլ Շերլոկ Հոլմսին արժանիորեն տվել է աշխարհի քաղաքացիության անձնագիր, ազատ տեղաշարժվելու բացառիկ հնարավորություն՝ վերածելով նրան շարունակական մեթոդի: Հավերժական վերադարձի «առասպելը» այլևս Հոլմսի ճակատագիրն է: Անգամ մեծ ցանկության դեպքում հանգացործությունները բացահայտելուց և արդարադատությունը վերականգնելուց հետո Հոլմսին դժվար թե թույլ տան վերադառնալ Բեյքր-սթրիթում գտնվող իր բնակարան, փռվել բազմոցին, զրուցել դոկտոր Վաթսոնի հետ՝ վայելելով նոր լցրած ծխամորճը: Աշխարհը, որպես հանցագործություն պիտի բացահայտվի, ուստի Հոլմսը շարունակում է իր գործը մոլորակի գրեթե բոլոր անկյուններում ստեղծվող տասնյակ վեպերում, պատմվածքներում, ֆիլմերում ու անիմացիաներում:

2.         Հոլմսի աշխարհը

Երբ Կոնան Դոյլը Հոլմսի մասին պատմությունների շարքն ավարտեց նրա մահով ընթերցողները զայրացան և հեղինակին ողողեցին նամակներով: Դրանք ցասումով լի նամակներ էին: Մարդիկ արդարություն էին պահանջում՝ վերակենդանացնել հռչակավոր խուզարկուին և նրան նոր հանցագործություններ բացահայտելու հնարավորություն տալ: 1958 թվականին Հայպետհրատի «Արկածային գրադարան» մատենաշարը լույս ընծայեց՝ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» ժողովածուն. մոխրագույն կտորանման կազմով, կենտրոնում դոկտոր Վաթսոնիև Շերլոկ Հոլմսի մատիտանկարն է:

Ինքս սիրելի գրքի ընթերցանության ժամանակ միջնամասերու հանդիպելով «Հոլմսի վերջին գործը» պատմվածքին՝վախճանականության զգացողությունից հուսահատվել էի՝ մտածելով, որ էլ  երբեք չենք հանդիպի: Սակայն պրոֆեսոր Մորիարտիի հետ կենաց-մահու գոտեմարտի բռնված Հոլմսը հայտնվեց հենց հաջորդ պատմվածքում և ամեն ինչ տեղն ընկավ: Կոնան Դոյլը այլընտրանք չուներ քան կյանքի կոչել հազարավոր ընթերցողների հիրավի ազնիվ պահանջը, հետևաբար Հոլմսի արկածները շարունակվեցին: Հոլմսյան պատմությունները եզրափակելով  56 պատմվածքով  և 4 վեպով՝ Կոնան Դոյլը  միայն նոր էր նախասահամանում նրա աշխարհը: Չլիներ ՇերլոկՀոլմսը՝ չէր ծնվի նաևԿոնանԴոյլը: Գրականության պատմության մեջ, սա այն դեպքերից է, երբ հեղինակը՝ կերպարից է սերում, իսկ աշխարհը՝ կերպարից: Եվ այդ աշխարհի անվերջության գաղտնիքը՝ թովչանքն է, Հոլմսի անհատականությունը, նախասիրությունները, հանցագործություններ բացահայտելու պոետիկան՝ Հոլսմի ոչ մի աշխատանքում, այլև հոգեբանության մեջ ոստիկանական ոչինչ չկա: Նա ավելի շուտ պոետ է ու արվեստագետ: Նա կրքոտությամբ սիրում է երաժշտությունը, հատկապես Հայդնին և Վագներին, ինքն էլ հրաշալի ջութակ է նվագում: Ջութակահար Սարասատեի համերգը նրա համար մեծ իրադարձություն է: Խոսակցության մեջ նա հաճախ մեջբերումներ է անում Հորացիոսից, Պետրարկայից, Հաֆեզից, Ֆլոբերից:  Ընդհանրապես նա բարձ րկուլտուրայի մարդ է.  մի քանի գիտական աշխատություններ ունի հոգեբուժության և քիմիայի մասին:

Նրան խորթ չէ նաև փիլիսոփայական մտածողությունը՝ («Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին», Երևան 1958թ. «Հայպետհրատ»: Քաղվածքը Կոռնեյ Չուկովսկու առաջաբանից, էջ 14) - ահա անգամ նրա մարմինը, ժեստերը, խորհելու և խոսելու կերպը կազմավորում են մի երկրամաս ուր հարափոփոխ բնակչի գրեթե անհնար է պատկերացնել: Ակադեմիզմը, առեղծվածայնությունն ու վերացականությունը խորթ են Հոլմսին:

Նրա կերպարի քնարականությունը հարադրվում է գիտական մտքի հստակությանը՝ հավասարակշռության մեջ պահելով զգացմունքի և հորինվածքի մեծ տատանումներին: Տալ հավերժական աշխարհի պատրանք, ահա թե ինչով է զբաղված Հոլմսը: Այսօրինակ հավերժությունից  ո՞վ կհրաժարվի: Եվ ուրեմն աշխարհը Հոլմսից հետո ընդամենը Հոլմսի աշխարհն է:

3.         Խուզարկուի հայտնությունը Երևանում

« - Հետքերը չտրորել,- զգուշացրեց նշանավոր խուզարկուն և հանկարծ անձայն ծիծաղեց, ինչպես միայն ինքը կարող էր: Նրան ուղեկցում էին միլիցիայի տեղամասային տեսուչ Սրապը և երիտասարդ, գրավիչ մի կին, որի դեմքը գունատ էր ու թախծոտ: Կինը մեծ ջանքերով էր զսպում արցունքները, վախենալով փչացնել կոպի և թարթիչների բաց մանուշակագույն ներկը: Նկատելով, որ հռչակավոր խուզարկուն լուռ ծիծաղում է, կինը ցնցվեց.

 - Դուք ինչ-որ բա՞ն նկատեցիք, պարոն Հոլմս»:

Այսպես է սկսվում հայ արձակագիր, երգիծաբան, դրամատուրգ Արտաշես Քալանթարյանի՝ «Շերլոկ Հոլմսը Հրազդանի ձորում» կարճ պատմվածքը՝ (Այն զետեղված է «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները» գրքում` Երևան 1988թ, «Արևիկ»: Արտաշես Քալանթարյանը ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 16-ին Երևան քաղաքում: Հայտնի է իր տասնյակ վեպերով, պատմածքներով, երգիծական ֆելիետոններով: Մահացել է 1991թվականին):

Շերլոկ Հոլմսը հայ գրականության ասպարեզ է մտել դեռ դարասկզբին՝ 1911 թվականին Պոլսում լույս տեսած Երվանդ Օտեանի «Ապտյուլ Համիտ եւ Շեռլոք Հոլմս» պատմա-արկածային վեպով: Օտեանի վեպում Հոլմսը կիրառվում է ավելի շատ որպես կաղապար, որոշակի հանգույցներ թելադրող և իրէությամբ դրանց վրա ներգործող ոչ առաջնայինայլմտաբերվող նյութ, իսկ ահա Արտաշես Քալանթարյանի պատմվածքում՝ գլխավոր գործող անձը, որի շուրջ կառուցվում է ողջ պատմվածքըհենց նշանավոր խուզարկուն է: Հեղինակը Բեյքր-սթրիթից նրան տեղափոխել է Երևան՝ Հրազդանի ձոր, որտեղ դեռ չպարզված հանգամանքներում քեֆ-ուրախության ժամանակ հանցագործություն է կատարվել:

« — Երդվում եմ ծխամորճովս,— ասաց Հոլմսը, բերանից այնքան ժամանակ հեռացնելով ծխամորճը, որ կարողանա արտասանել այդ խոսքերը, - երդվում եմ ծխամորճովս, տիկին, որ ես ստույգ կարող եմ նշել հանցագործության օրը:

— Ինչպե՞ս,— ապշեցի տեղամասային տեսուչն ու գրավիչ կինը: Դուք կռահեցի՞ք: Ուրեմն, ե՞րբ է եղել դա:

 — Դեպքը տեղի է ունեցել մարտի 30-ին,— ձորի քար լռության մեջ արտասանեց խուզարկուն: Տեսուչը գունատվեց նախանձից:

— Ինչ խորաթափանցություն,— մրմնջաց նա,–— ինչի՞ց եզրակացրիք, պարոն:

— Դատարկ բան է, սիրելիս,— անվրդով ասաց Հոլմսը:

— Ահա, տեսնո՞ւմեք, այստեղ, խոտերի վրա ամենուրեք լրագրեր են թափված: Եթե փոքր ինչ ավելի ուշադիր նայեք, կտեսնեք, որ դրանք բոլորն էլ կրում են մարտի 30-ի ամսաթիվը: Եզրակացությունը ծնվում է միանգամից: Դեպքը տեղի է ունեցել մարտի 30-ին: Այդպես չէ՞, պաշտոնակից:

Տեղամասային տեսուչ Սրապը շփոթված մի ոտքից մյուսին հենվեց:

 — Համարձակվում եմ ասել, պարոն Հոլմս, որ դրանք «Երեկոյան Երևան» թերթի համարներենև, ուրեմն, բաժանորդներին են հասել հաջորդ օրը, առավոտյան... Ուրեմն, դեպքը պետք է որ տեղի ունեցած լինի մարտի 31-ին:

Նշանավոր խուզարկուն երկար ժամանակ տարակուսած մեկ լրագրերին էր նայում, մեկ տեսուչ Սրապին և այնպիսի հուզմունքով էր ծխում ծխամորճը, որ նրա դեմքը մի քանի վայրկյան չէր երևում ծխի քուլաների մեջ:

— Հըմ,—ի վերջո փնթփնթաց նա,— ո՞վ կկռահեր: Երեկոյան թերթը` առավոտյան: Սրամիտ է մտածված: Սա վկայում է, որ մենք գործ ունենք կանխամտածված հանցագործության հետ... լավ, շարունակենք:

Այստեղ խնջույքի են հավաքված եղել քառասունութ հոգի: Նրանց հետ է եղել նաև անգլիացի կիսագրազետ մի պատանի` Փոխոս արտառոց ազգանունով:

 — Պողոսն է, Պողոսը, — բացականչեց գրավիչ կինը,— քրոջս տղանէ, անգլիական թեքումով դպրոցում է սովորում: Բայց դուք ինչպե՞ս իմացաք այդ, պարոն Հոլմս:

Հոլմսը ներողամտաբար ծիծաղեց իր անձայն ծիծաղով:

— Դա դժվար չէր իմանալ, տիկին:

Այդ Փոխոսը իր անունը դանակով փորագրել է ահա այս ծառի բնին: Եվ քանի որ հայտնի է, որ մարդիկ պատին կամ ծառին գրում են իրենց աչքերի ուղղությամբ, ապա դժվար չէ եզրակացնել, որ նա կամ պատանի է եղել, կամ լիլիպուտ:

— Ապշեցուցիչէ,—անսքող հիացմունքով բացականչեց թովիչ կինը»:

Հրազդանի ձորում գրեթե ֆարսային իրականության մեջ հայտնված խուզարկուն ում հետ հանցավոր արարքի մանրամասներ են փորձում բացահայտել խորհրդային միլիցիայի ներկայացուցիչ տեղամասային տեսուչ Սրապը և մի «երիտասարդ, գրավիչ կին» Արտաշես Քալանթարյանի պատմվածքում ակնհայտորեն ներկայացված է երգիծաբանական համատեքստում: Ե՛վ բուն հանցանքը, որն իր բոլոր նախանշաններով հանդերձ դեռ ենթադրյալ է. և՛ Հոլմսը ասես կենսուրախ զավեշտախաղի մեջ են: Քալանթարյանը «պատմական» Հոլմսից խիստ շեշտված բաներ պահպանել է: Նրան ճանաչելի դարձնող սիմվոլներից ամենահատկանշականներն են՝ ծխամորճը՝ «Հոլմսի գլուխը կրկին մի քանի վայրկյան կորավ ծխամորճից ելնող խիտ ամպերի մեջ»:

ձեռնափայտի մասին հիշողությունը՝ «—Երդվում եմ ձեռնափայտովս, որ մոռացել եմ հետս բերել,— վշտացած ասաց խուզարկուն,— որ սա ամենամութ գործն է իմ հետախուզական գործունեության մեջ»:

դոկտոր Վաթսոնի անվան հիշատակումը՝ «— Ա՜հ,— բացականչեց Հոլմսը: Ինչո՞ւ ինձ հետ չէ դոկտոր Վաթսոնը, որ հայհոյեր երկուսիս փոխարեն»:

Թվում է նշանները ոչ միայն ճանաչել են տալիս Հոլմսին, այլ և ոգեկոչում են այն փառահեղ անցյալը, որ գրվել է նրա խառնվածքը ջրի երես հանող այս ինքնատիպ դեկորներով: Խաղի, աբսուրդի և երգիծանքի ճնշման տակ պատմվածքը ազատագրվում է հոլմսյան բացահայտումների տրամախոհական լարվածությունից, նաև մելամաղձության եղանակից, որը Հոլմսի ներաշխարհի երևելի մասն է:

Ինչ խոսք նաև իր սրամտությամբ հայտնի խուզարկուն, այնուամենայնիվ, Քալանթարյանի պատմվածքում ամբողջովին տրվում է humour noir-ի ամենաթողությանը՝ «Լսվեց սրտակեղեք մի ճիչ, ընկնող մարմնի ձայն և ահասարսուռ մի հեկեկոց: Հոլմսը և Սրապը շրջվեցին անմիջապես: Նշանավոր խուզարկուն ձեռքը տարավ դեպի ատրճանակը, բայց ոչ ոք չկար: Միայն ջահել ու գրավիչ կինն էր ծնկել գետնին, նախապես ոտքերի տակ լրագիր փռելով:

— Բայց իմ ամուսինը, իմ ամուսինը, որտե՞ղ է նա: Տվեք ինձ իմ ամուսնուն,—հեծկլտում էր նա: Օ՜, մի՞թե սա նրա ազնիվ արյուննէ:

— Բայց դա խոճկորի արյունէ, տիկին,—անգլիական նրբավարությամբ նկատեց Հոլմսը:

— Իսկ դուք արյան խմբերը ստուգե՞լ եք,—պոռթկաց դժբախտ կինը,— գուցե համընկնո՞ւմ են:

Գուցե ձեզ միայն թվո՞ւմ է: Գուցե մյուս` ձեր ասածոչխարիարյուննէիմամուսնունը: Օ՜, իմ հեզ գառնուկ, որտե՞ղ ես դու: Պարոն Հոլմս, գթացեք ինձ, գտեք իմ ամուսնուն սպանողին, չէ՞որ դուք Հոլմսն եք:

— Բայց նախ հարկավոր է ձեր ամուսնուն գտնել, տիկին,—ասաց նշանավոր խուզարկուն,— և հարկավոր է գտնել նրա մյուս ընկերներին»:

4.         Գրական աշխարհն առանց Հոլմսի

19-րդ դարում որոշակի արձակի որոշակի կանոններով ստեղծված Շերլոկ Հոլմսը ժամանակների փոխոփություններին համընթաց, իր հետ վերցնելով եղած ու չեղած նոթերի ողջ տրցակը՝ աստիճանաբար նորովի է սահմանվում՝ լքելով գրական աշխարհիմայրական տարածքը: Արտաշես Քալանթարյանի «Շերլոկ Հոլմսը Հրազդանի ձորում» պատմվածքը այդ բնական տարածությունից դեպի նոր տարածություն անցման ակնթարթի, այդ երկուսի արանքում գցված կամրջի առարկայացումն է: Ընդամենը մեկ հարվածով, հատվում է Հոլմսին գրականությանը կապող պորտալարը և նա արդեն կինոյի տարածքում է: Խուզարկուն արդեն պատկանում է կինոյի աշխարհին՝

 «— Կա՛նգառ,— այդ վայրկյանին լսվեց ահեղագոչ մի ձայն: Սրապը քարացավ տեղում ու ետ նայեց: Հոլմսն ու գրավիչ կինը ևս վախեցած շրջվեցին դեպի ձայնը: Վազելով նրանց էր մոտենում կարճահասակ, գիրուկ մի մարդ` ծանր հևալով և վանդականախշ թաշկինակով սրբելով ճակատի քրտինքը.

— Կա՛նգառ, – գոռաց նա կրկին: Այդ ի՞նչ եք անում, ի՞նչ եք ձեզանից բաներ հնարում: Դու ի՞նչ ես չափազանցնում,— բղավեց նա կնոջ վրա: Ի՞նչ ես ողբերգություն խաղում: Ո՞վ է տեսել, որ կինը այդքան սրտանց լաց լինի կորած հարբեցող ամուսնու համար:

Ձևականորեն մի քիչ թնկթնկա, հերիքէ: Դուք, ընկեր Եղոյան,— ասաց նա, դիմելով Հոլմսին,— հոյակապեք, այդպես էլ կշարունակեք: Իսկ ձեզ, ընկեր Նազարյան, ո՞վ է թույլ տվել սցենարից դուրս խոսքեր ասել: Զազրախոսել բառն այստեղ կա՞... կածառերը ջարդել, կանաչը տրորել, արձանը հաշմել...

— Դե, էդ բոլորը առանց զազրախոսել ու կլինի՞,—նեղացած ասաց Սրապը,— բա էլ որտե՞ղ մնաց դերասանի ստեղծագործական ինքնուրույնությունը, ընկեր ռեժիսոր:

 — Վերջ տուր քննադատությանը, — բղավեց ռեժիսորը,— ժողովում չես: Նա ուժգին ծափ տվեց ու գոռաց.

— Ուրեմն՝բոլորը սկզբից: Ուշադրություն…Գնացի՜նք…

— Վախ, վա՜խ,—հայերեն հառաչեց անգլիացի նշանավոր խուզարկուն»: