Home / Տեսանյութեր / Վարդգես Գասպարիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Վարդգես Գասպարիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը Վարդգես Գասպարիի նկատմամբ և կարճել գործով վարույթը` հանցակազմի բացակայության պատճառով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Վարդգես Գասպարիի փաստաբան Դավիթ Գյուրջյանը։

Նշենք, որ սույն գործով Վարդգես Գասպարին մեղադրվում էր 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին և քաղաքացիների` հանրաքվեի իրավունքի ազատ իրացմանը խոչընդոտելու համար:

Հենց այս գործով էր քննիչ Լևոն Մելքոնյանը Գասպարիին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու որոշում կայացրել, երբ վերջինս հրաժարվել էր պատասխանել քննիչի հարցերին՝ փորձելով ճշտել, թե արդյոք նա կապ է ունեցել մարտի 1-ի սպանությունների գործի հետ։ Ինչպես հետագայում պարզվել է, Գասպարիի գործով երկու քննիչներն էլ՝ Լևոն Մելքոնյանը և Աշոտ Օհանյանը, եղել են մարտի 1-ի մարդասպանությունների գործով քննիչներ, և ՀՀ գլխավոր դատախազությունը վերացրել է քաղաքացուն դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու որոշումը` անհիմն լինելու պատճառով։

Tekali Taxi