Home / Հայաստան / «Նաիրիտ»֊ի նախկին աշխատակիցները պահանջում են քրեական գործ հարուցել գործարանի տնօրինության դեմ

«Նաիրիտ»֊ի նախկին աշխատակիցները պահանջում են քրեական գործ հարուցել գործարանի տնօրինության դեմ

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները դիմում են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ պահանջելով քրեական գործ հարուցել գործարանի տնօրինության դեմ։

Այսօր Կառավարության շենքի մոտ հավաքված գործարանի նախկին աշխատակիցները լրագրողներին ներկայացրել են դիմումի բովանդակությունը։ Նրանց պնդմամբ՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ն  իրենց ստիպել է ստորագրել մի պայմանագիրըստ որի՝ «Նաիրիտ»֊ի աշխատակիցները պետք է հրաժարվեն չվճարված աշխատավարձի վրա կուտակված տոկոսներից, այլապես սպառնացել են ընդհանրապես չտալ աշխատավարձերը: Որպես ապացույց աշխատակիցները նշել են Կարեն Հակոբյանի դեպքը, ով հրաժարվել էր վերոնշյալ առաջարկից և մինչև օրս չի ստացել իր աշխատավարձը։

Այժմ նախկին աշխատակիցները պահանջում են չեղյալ հայտարարել, իրենց խոսքով, շանտաժի միջոցով կնքված պայմանագրերը, քրեական գործ հարուցել «Նաիրիտ» գործարանի տնօրինության դեմ, և՝ իրենց վերադարձնել կուտակված տոկոսները:

Tekali Taxi