Գլխավոր / Տեսանյութեր / Երևանում գրավել են Էրեբունու ՊՊԾ գունդը (թարմացված)

Երևանում գրավել են Էրեբունու ՊՊԾ գունդը (թարմացված)

23:50 Էրեբունու ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված Սասնա ծռեր խմբավորման անդամներից մեկը՝ Պավել Մանուկյանը, a1plus.am-ի հետ զրույցում ասել է, որ իշխանությունները խոստացել են «մինչև առավոտ ոչինչ չանել»: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ բանակցություններում առաջընթաց չկա: Հիշեցնենք, որ Սասնա ծռեր խմբավորման անդամները, որոնք նաև Հիմնադիր խորհրդարան նախաձեռնությունից են, պահանջում են ազատել Ժիրայր Սեֆիլյանին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

22:00 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Էրեբունու ՊՊԾ գնդի վրա հարձակման վերաբերյալ հայտարարություն է տարածել.

«Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախմբի կողմից օրենքի կամայական մեկնաբանումը, արդարության բացակայությունը, մարդու իրավունքների զանգվածային սահմանափակումները, աղմկահարույց հանցագործությունների, այդ թվում՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների չբացահայտումը, կոռուպցիան, հովանավորչությունը և բազմաթիվ այլ ապօրինություններ ՀՀ քաղաքացիներին ստիպում են ավելի ու ավելի հաճախ մտածել արդարություն հաստատման զինված միջոցների մասին»:

21:00 Էրեբունի վարչական շրջանում գտնվող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված անձինք չեն պատրաստվում հանձնվել, գրում է Aravot.am-ը։ Կայքի հետ զրույցում Հիմնադիր խորհրդարան նախաձեռնության փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, որը ևս ՊՊԾ շենքի գրավողներից է ու հիմա գտնվում է այդ տարածքում, ասել է. «Այս պահին հարաբերական հանգիստ վիճակ է։ Սպասում ենք, կարծես թե առժամանակ դադարեցրել են գրոհի նախապատրաստումը»։

ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը։ Այս առնչությամբ էլ Վարուժան Ավետիսյանը նշել է․ «Նրանք եկել էին մեզ հետ բանակցելու, պահեցինք մեզ մոտ՝ մեր անվտանգությունն ապահովելու համար»։ Aravot.am-ի հարցին՝ իսկ եթե իշխանությունը հաշվի չառնի նրանց նշած՝ անվտանգության երաշխիքը՝ ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաններին, և ուժային գործողությունների գնա, Ավետիսյանն ասել է․«Հաշվի չի առնի, կրակ կարձակի, մենք էլ կրակով կպատասխանենք»։ 

20:45 Այսօր ուժեղացված ոստիկանական հսկողություն է սահմանվել Էջմիածին-Երևան, Գյումրի-Երևան և Վանաձոր-Երևան ավտոճանապարհին: Իրականացվում են ստուգումներ: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

20:15 Րոպեներ առաջ Ազատության հրապարակից ոստիկանների կողմից բերման են ենթարկվել «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը և Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: 

Դրանից առաջ նրանք ԶԼՄ-ներին հաղորդագրություն էին տարածել՝ նշելով, որ իրենք շտապ հավաք են հրավիրում Ազատության հրապարակում:

«Հարգելի քաղաքացիներ,

այսօր առավոտյան ոստիկանության ղեկավարության իրավիճակին չհամապատասխանող հապճեպ կայացված որոշման հետևանքով զոհվել է ոստիկանության գնդապետ, վիրավորվել ևս երեք ոստիկան և երկու ՀՀ քաղաքացի: Նոր զոհերից խուսափելու համար իրավապահ մարմիններից պահանջում ենք զերծ մնալ ապստամբած քաղաքացիների դեմ ուժ գործադրելուց և առավոտյան առաջացած ճգնաժամը կարգավորել բացառապես բանակցությունների ճանապարհով: Քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում ենք 20.00-ին Ազատության հրապարակ քաղաքացիների հետ խորհրդակցությանը ստեղծված իրավիճակից ելքեր որոնելու համար: Սույն հայտարարությունը հանդիսանում է իրազեկում Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համար: Հավաքը օրինական է, խնդիրը հրատապ և պետության համար գերկարևոր», – ասված էր հայտարարության  մեջ:

նախաձեռնության այսօր առավոտյան ոստիկանության ղեկավարության իրավիճակին չհամապատասխանող հապճեպ կայացված որոշման հետևանքով զոհվել է ոստիկանության գնդապետ, վիրավորվել ևս երեք ոստիկան և երկու ՀՀ քաղաքացի: Նոր զոհերից խուսափելու համար իրավապահ մարմիններից պահանջում ենք զերծ մնալ ապստամբած քաղաքացիների դեմ ուժ գործադրելուց և առավոտյան առաջացած ճգնաժամը կարգավորել բացառապես բանակցությունների ճանապարհով: Քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում ենք 20.00-ին Ազատության հրապարակ քաղաքացիների հետ խորհրդակցությանը ստեղծված իրավիճակից ելքեր որոնելու համար: Սույն հայտարարությունը հանդիսանում է իրազեկում Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համար: Հավաքը օրինական է, խնդիրը հրատապ և պետության համար գերկարևոր:

18:30 Ոստիկանները բռնությամբ բերման են ենթարկում քաղաքացիներին Ազատության հրապարակից: Ազատություն ռադիոկայանի տարածած տեսանյությում երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնությամբ բերման ենթարկում մի քաղաքացու, ով իրեն վատ է զգում և խնդրում է, որ իրեն բաց թողեն: Նա ասում է, որ ինքը ոչինչ չի արել: Հրապարակում գտնվող մյուս քաղաքացիներն նույնպես սկսում են պահանջել, որ բաց թողնեն քաղաքացուն, սակայն ոստիկանները բռնությամբ վերջինիս տեղափոխում են ոստիկանանական մեքենա: Նշենք, որ այսօր ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռեր խմբավորման անդամները մարդկանց կոչ են անում դուրս գալ փողոց և միանան ապստամբությանը, իսկ Հիմնադիր խորհրդարան նախաձեռնությունը կոչ էր արել հավաքվել Ազատության հրապարակում, որից հետո ոստիկանությունը մարդկանց բերման է ենթարկվում այնտեղից:

Տեսանյութը՝ այստեղ

18:00 ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, թե «այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել իշխանություններին: Դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ»:

policeincar

17:25 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ: Ինչպես նշված է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի կողմից տարածած հաղորդագրության մեջ, Խորհրդակցության մասնակիցները Սարգսյանին զեկուցել են այսօր առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները, ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը շտապ վերադարձել է Ստեփանակերտից, որտեղ գտնվում էր այցով:

17:25 Այսօր Էրեբունու ՊՊԾ գունդը գրոհով գրաված Սասնա ծռեռ խմբավորման անդամներին այցելած ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը YouTube.com կայքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է գնդի տարածքում առկա իրավիճակը: 

17:15 Այսօր առավոտյան ՊՊԾ գնդի վրա իրակնացված գրոհի ժամանակ սպանված ոստիկանը ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նա նշել է, որ գրոհի ընթացքում վիրավորվել են գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը և ենթասպա Գագիկ Մկրտչյանը: 

Նշենք նաև, որ ավելի վաղ բերման ենթարկված Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը ազատ է արձակվել: Այս մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:

16:50 Խորենացի 47 հասցեում գտնվող շենքի դիմաց փողոցը առավոտվանից փակ էր բեռնատարներով: 16:15-ի սահմաններում ոստիկանական ուժերն այդ հատված տեղափոխեցին երկու զրահամեքենա, տեղաշարժեցին բեռնատարները և զրահամեքենաները տարան դեպի վաղ առավոտյան գրավված ՊՊԾ գունդ:

Այդ մանյովրերից հետո իրավիճակը նույնն է մնում:

zrahameqena  

15:25 ArmLur.am-ը հեռախոսով զրուցել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի հետ, ով այս պահին գտնվում է ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում: Նա գունդը գրաված անձանցից մեկն է: 

– Պարո′ն Մանուկյան, ի՞նչ իրավիճակ է այդտեղ:

– Ընդհանուր շատ լավ վիճակ է, մարտական տրամադրված: Ժողովրդի կողքից չենք հեռանա: Ասում են, ոստիկաններից զոհեր կան, վիրավոր էլ կան, չգիտեմ: Ամեն դեպքում նրանք են առաջինը կրակ բացել, եւ պատասխան է եղել:  Նրանք շատ լավ գիտեն, որ վճռական ենք տրամադրված, գնալու ենք լրիվս էլ մեռնելու ենք, բայց այստեղից դուրս չենք գա:

–Իսկ ձեզանից վիրավորներ կա՞ն:

-Մենք երկու վիրավոր ունենք, մեկը հոսպիտալացում է, մեկը այստեղ է:

–Այժմ ոստիկաններն ի՞նչ գործողություններ են կատարում: Հնարավո՞ր է հետ  դառնաք ձեր պահանջներից:

-Հիմա ոստիկանները ձերբակալություններ են կատարում, մեր ընկերների, հարազատների տներն են մտնում եւ այլն:  Բայց պետք է գիտակցեն, որ այդ մեթոդով հարց չի լուծվի: Ես հիմա պահանջում եմ, որ դուք գաք եւ ուղիղ եթեր տաք մեր պահանջները: Հենց հիմա եկեք: 

14:50 ԱԺ նախկին պատգամավոր, 2013 թվականին ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօր Երևան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղավոր է համարում իշխանություններին, որոնք «տարիներ շարունակ իրականացվող հանցավոր և ապաշնորհ իրենց քաղաքականության արդյունքում, թույլ չտալով լուծել երկրում ծառացած խնդիրները ընտրական գործընթացով և օրենքի շրջանակներում, անընդհատ գնացել են անօրինականության և բռնության ճանապարհով»:

««Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ միայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններով է հնարավոր իրավիճակը հիմնովին շտկել:

Կոչ ենք անում Հայաստանի առողջ քաղաքական և հասարակական բոլոր միավորներին միասնությամբ և համախմբմամբ դուրս գալ ստեղծված վտանգավոր իրավիճակից», – ասված է կուսակցության հայտարարության մեջ

14:45 Առավոտյան բերման ենթարկված Գյումրիի ավագանու անդամ, Ասպարեզ օրաթերթի գլխավոր խմբագիր Լևոն Բարսեղյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հետևյալ գրառումն է արել.

– Ժամը 11:15-ին, ինձ չորս ոստիկանով ուժով, բանալիները խլելուց հետո, Ագարակից իմ մեքենայով բերման ենթարկեցին Շիրակի մարզային վարչություն։ Պետ Մարտիրոսյանը ասաց, թե զենք-զինամթերք ունենալու կասկածանքով են բերման ենթարկել։ Հետո տեղափոխեցին Կումայրի բաժին, հիմա բերման ենթարկելու մասին արձանագրություն են կազմում, պիտի խուզարկեն ինձ եւ զննեն մեքենան։ Բայց ավտոյի բանալին մինչև հիմա իրենց մոտ է էղել։ Ագարակի խաչմերուկում առաջարկեցի ծանուցագիր ուղարկել, առաջարկեցի տանել 5 կմ հեռու գտնվող Արագածոտնի վարչություն կամ Աշտարակի բաժին, մերժեցին։ Հեռախոսս վերադարձրին 14։02-ին։ Հիմա արձանագրում են։ Ես բացատրեցի, որ Խեռժիկի միլիցոնց հարցերին չեմ պատասխանում։ Տառապում են հիմա։
Լրագրողներին, իրավապաշտպաններին և ընկերներիս խնդրում եմ չանհանգստանալ, չզանգել, ոչնչի կարիք չունեմ ու խոսել չեմ կարող։ Տեսնենք ինչ զենքեր են գտնելու ավտոյիս միջից։) 14:15-ին լրացավ ինձ ազատությունից զրկելու երեք ժամը։

Բարսեղյանի հրապարակած տեսանյութը՝ այստեղ

Նշենք, որ Բարսեղյանի asparez.am-ը առավոտյան հրապարակել էր Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռեռ խմբավորման հայտարարությունը:

14:30 Երևանում և Վանաձորում բերման են ենթարկում «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամներին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է, որ Վանաձորից 6 հոգու ոստիկանություն բերման ենթարկելու մասին իրենց ահազանգել են նախաձեռնության անդամներ Հովհաննես Ղազարյանը  և Հասմիկ Էվոյանը:  

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները, փաստաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը այցելել են ոստիկանության բաժին՝ նրանց իրավական աջակցություն տրամադրելու նպատակով, սակայն նրանց թույլ չեն տվել տեսնել բերման ենթարկվածներին:

Գրասենյակից տեղեկացրել են, որ քիչ անց Հովհաննես Ղազարյանին, Տիգրան Սիմոնյանը, Վարդան Ղարադաղյանը ազատ են արձակվել, իսկ  Հասմիկ Էվոյանը, Ժաննա Ժամհարյանը, ինչպես նաև՝ Քերոբ (ազգանունը դեռևս հայտնի չէ) անունով մեկ անձ, դեռևս մնում են ոստիկանությունում:

Երևանի  օպերայի հարակից տարածքից նույնպես քաղաքացիների են բերման ենթարկում, նրանց թվում է նաև ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Ավելի վաղ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված անձինք, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի ղեկավարներից Վարուժան Ավետիսյանը քաղաքացիներին կոչ են արել փողոց դուրս գալ:

13:40 ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել գրավված ՊՊԾ գնդից և զրուցել լրագրողների հետ: Նա փոխանցել է ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների պահանջները:

Armlur.am-ի տեսանյութ.  

Նշենք, որ պատանդ վերցվածների մեջ է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: 

13:30 Դեպի ՊՊԾ գունդ տանող բոլոր փողոցները շարունակում են փակ մնալ:   

13:10 ՀՀ ոստիկանությունը 13:00-ին ԶԼՄ-ներին հետևյալ հայտարարությունն է տարածել. 

– ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել այսօր առավոտյան տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ: Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս եկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

ՀՀ իրավապահ մարմիններն ամբողջութամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար: Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տարածելիս օգտագործել միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալները, հակառակ դեպքում սփռվող ապատեղեկատվությունը նպաստում է ձեռնարկված հանցավոր գործողությունների իրականացմանը, վտանգ ստեղծում մարդկանց կյանքի և առողջության համար:

2policeerebuni

12:30 Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ոստիկանության բազայից, և լրագրողներին պատմել, որ ոստիկանության Էրեբունու բազան գրաված խմբի անդամները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը և ժողովրդի վստահության կառավարության ձևավորում, գրում է Armtimes.com կայքի Ֆեյսբուքյան էջը: Փաշինյանը նաև տեսանկահարահանել էր բազայի ներսը, որտեղից ակնհայտ է դառնում, որ թվով 7 պատանդների մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը: Խմբավորումը ի սկզբանե պատանդ էր վերցրել 8 ոստիկանի, սակյան նրանցից մեկի ճնշման կտրուկ տատանման պատճառով շտապօգնություն է կանչվել և նա հոսպիտալացվել է:

«Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, խմբի անդամները մի Ուրալ մեքենայով հարվածել են բազայի դարպասներին, որտեղ` բազայի դարպասների մոտ, եղել են մոտ 6 ոստիկան: Փաշինյանը տեղեկացրեց, որ խմբավորման անդամներից մեկը հրազենային կամ բեկորային վնասվածք է ստացել գլխի շրջանում: Պատգամավորը նրան տեսել է գլուխը վիրակապած վիճակում», – նշված է գրառման մեջ:

4policeerebuni

12:15 Գյումրիի ավագանու անդամ, Ասպարեզ օրաթերթի գլխավոր խմբագիր Լևոն Բարսեղյան 11:15-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է.

– Ինձ տանում են ոստիկանություն, առանց հիմքի։ Շիրակի վարչություն։

3policerebuni

1policeerebuni

11:50 Մոտավորապես 10:50-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարան» շարժման ղեկավարներից մեկը՝ Վարուժան Ավետիսյանը, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է. 

– Ոստիկանությունն իրականությանը չհամապատասխանող լուրեր է տարածում, իբրև թե ապստամբներն են կրակել և վիրավորել մի ոստիկանի, որը, ըստ ոստիկանության լուրերի, մահացել է: Իրականում, անտեսելով մեր բազմաթիվ հորդորները, ոստիկանությունը գրոհ կազմակերպեց մեր վրա զրահամեքենայով և կրակ բացեց ապստամբների ուղղությամբ: Ապստամբները ստիպված ինքնապաշատպանության նպատակով պատասխան կրակ բացեցին:

11:40 Համացանցում տարածվել է հետևյալ տեսանյութը գրավված ՊՊԾ գնդի տարածքից.

11:30 ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ մի խումբ անձինք գրավել են ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը: Հայտարարությունը տեղադրել է news.am կայքը.   

«Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց:

Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Պետական իշխանության մարմինները գործում են բնականոն ռեժիմով, իսկ իրավապահ մարմինները հավուր պատշաճի իրականացնում են օրենքով իրենց վերապահված հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության ապահովման գործառույթները:

Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար:

Հավաստիացնում ենք, որ ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ անօրինական գործողություն անհապաղ խափանվելու է իրավապահ մարմինների կողմից, իսկ դրանք կատարած անձինք վնասազերծվելու են և պատասխանատվություն են կրելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

11:00 «Հիմնադիր խորհրդարան» շարժման ղեկավարներից մեկը՝ Վարուժան Ավետիսյանը, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կոչ է անում փողոց դուրս գալ: Նա հետևյալ գրառումներով է հանդես եկել. 

– Ժողովուրդ, զանգեք ձեր ընկերնրերին ու բարեկամներին, ասեք թող բոլորը դուրս գան, ներքին Սարդարապատ է սկսվել: Բոլորս դեպի ներքին թշնամի սերժիկից ու նրա բանդայից Հայրենիքի պաշտպանության ասպարեզ:

– Վլադիմիր Գասպարյանի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանը մեզ մոտ է: Հիմա պետք է բանակցի, որ Ժիրայր Սէֆիլյանին նույնպես բերեն մեզ մոտ, որպեսզի սկսենք բանակցությունները: Բանակցութունները մեր կողմից իրավասու է վարել միայն Ժիրայր Սէֆիլյանը:

– Եթե ոստիկանությունը փորձի ինչ որ օպրեացիաներ կատարել, վատ հետևանքներ են լինելու: Մենք կորցնում ենք ամենաթանկը` Հայրենիքը: Ուստի` կորցնելու բան չունենք; Ոստիկանները պետք է միանան ժողովրդին, նրանք նույն ժողովրդի զավակներն են:

– Ոստիկանությունը պետք է միանա ժողովրդին: Որպես առաջին քայլ, պետք է անհապաղ մեզ մոտ գա Ժիրայր Սէֆիլյանը: Մենք ենթարկվում ենք միայն Ժիրայր Սէֆիլյանին: Բանակցություններ կարող է վարել միայն Ժիրայր Սէֆիլյանը:

– Մեր ունեցած տվյալներով ապստամբ երիտասարդ հերոսներից մեկը` Թաթուլ Սպարտակի Թամրազյանը, ծանր վիրավոր է:

– Որքան ուշացնում են Ժիրայր Սէֆիլյանին մեզ մոտ բերելը, այնքան իրավիճակն ավելի է սրվում: Կրկնում ենք, մենք ենթարկվում ենք միայն Ժիրայր Սէֆիլյանին, բանակցություններ կարող է վարել միայն Ժիրայր Սէֆիլյանը: Եվ բանակցությունները լինելու են մեկ հարցի վերաբերյալ` ինչպես է Սերժ Սարգսյանը փոխանցում իշխանությունը ժողովրդի վստահության կառավարությանը:

– Ոստկանությունը դիպակահարներ է տեղակայել հարակից շենքերի տանիքներին: Սրանք չեն հասկանում, որ ամեն ինչ առավել քան լուրջ է:

 

10:00 Այսօր առավոտվանից Երևանի Էրեբունի թաղամասում արտակարգ դրություն է. տասնյակ ոստիկանական մեքենաներ փակել են փողոցները, մարդկանց թույլ չեն տալիս տեղաշարժվել դեպի Էրեբունու ոստիկանության շենք: Լրագրողների հարցերին ոստիկանները չեն պատասխանում: Խորենացի 47 հասցեում գտնվող շենքի դիմաց փողոցը փակել են բեռնատարներով:  Այդ հատվածում Epress.am-ի թղթակիցը լսել է, որ մի ոստիկան, պատահական անցորդի հարցին պատասխանելով, ասել է, թե «հարձակվել են մեր Էրեբունու պոլկի վրա»: Այլ մանրամասներ նա չի նշել: Ընդգծենք, որ մեր թղթակիցները ֆիքսել են, որ 10:00-ից մոտ 40-50 րոպեի ընթացքում մի քանի տարբեր համակարգիչներից և բջջային հեռախոսներից  հասանելի չէր Ֆեյսբուք սոցիալական ցանցը: 10:50-ի դրությամբ այն սկսել է գործել: 

Քիչ անց asparez.am կայքում հետևայլ  հայտարարություն է հրապարակվել Սասնա ծռեր խմբավորման անունից, որտեղ նշվում է, որ իրենք գրավել են Էրեբունու ոստիկանությունը, և վերահսկում են Երևանի Էրեբունի թաղամասը. 

«Սիրելի՛ հայրենակիցներ

Մենք Ժիրայր Սէֆիլյանի մարտական և քաղաքական պայքարի ընկերներն ենք:

Տարիներ շարունակ Ժիրայր Սէֆիլյանը և նրա համախոհները փորձել են խաղաղ միջոցներով իրավիճակ փոխել Հայաստանում: Որպես արդյունք՝ Ժիրայր Սէֆիլյանին վերագրվեց զինված ապստամբություն կատարելու կեղծ մեղադրանք և նա հայտնվեց բանտում, իսկ նրա համախոհները մշտապես ենթարկվում են հալածանքի և բռնությունների:

Տարիների դառը փորձն ի վերջո մեզ համոզեց, որ կառավարող վարչախումբն այն աստիճանի է կեղեքել, իրավազրկել և ուժասպառ արել մեր ժողովրդին, որ նա այլևս չունի երկարատև ու զանգվածային խաղաղ պայքարի համար անհրաժեշտ ռեսուրս: Դրան գումարվում է աղետալի չափերի հասնող արտագաղթը, որը կայուն կերպով քայքայում է մեր դիմադրողականության վերջին մնացորդները: Այդ ամենի հետ մեկտեղ՝ Սերժ Սարգսյանի աթոռը պահելու համար պայմանավորված պատերազմի միջոցով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավաճանությունը կդառնա մեր պետականության դագաղի վերջին մեխը:

Ուստի ազգի և Հայրենիքի ապագան փրկելու միակ տարբերակը զինված ապստամբության ձևով իրականացվող ժողովրդային ընդվզումն է:

Մենք՝ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներս, գիտակցելով վիճակի օրհասականությունը, որոշել ենք ապահովել մեր և մեր սերունդների ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքը և այդ նպատակով դիմել ենք զինված ապստամբության:
Մենք արդեն գրավել ենք Երևան քաղաքում գտնվող հիմնական ոստիկանական բազաներից մեկը, ինչպես նաև մի քանի բաժիններ: Այս պահի դրությամբ վերահսկում ենք Երևանի Էրեբունի թաղամասը և դրան հարակից հատվածները: Մեզ են միացել Զինված ուժերի զորամասեր: Ապստամբությունը ծավալվում է ամբողջ երկրով մեկ:

Համայն հայությանը և ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը կամ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ապստամբներին: Ապստամբությանը միացող յուրաքանչյուր ոք, ով նախկինում մեղք է գործել ժողովրդի և օրենքի առաջ, ստանում է իր մեղքը քավելու և համերաշխ հասարակության լիիրավ անդամ դառնալու հնարավորություն:

Ունևոր մարդկանց կոչ ենք անում հոգալ փողոց դուրս եկած մեր հայրենակիցների սննդի և այլ անհրաժեշտ կարիքները:
Կոչ ենք անում դուրս գալ փողոց, խմբեր կազմել, զինվել, գրավել ոստիկանական բաժինները, փակել փողոցները, զինաթափել ոստիկաններին, իսկ ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնել ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության:

Մեր հիմնական պահանջն է. Ժողովրդի իշխանությունը յուրացրած և նրա ֆիզիկական անվտանգությունն ու պետության տարածքը վտանգի ենթարկող Սերժ Սարգսյանը պետք է իր վարչախմբի հետ միասին հրաժարական տա և իշխանությունը փոխանցի Ժողովրդի վստահության կառավարությանը: Հակառակ պարագայում ապստամբությունը կծավալվի և նշված պահանջը կկատարվի ժողովրդի պարտադրանքով:

Դիմում ենք Հայկական բանակին
Սահմանային զորամասերի զինծառայողները պետք է մնան իրենց տեղերում և շարունակեն ծառայությունը առավելագույն զգոնությամբ ու ջանասիրությամբ: Իսկ ոչ սահմանային զորամասերի զինծառայողներին կոչ ենք անում միանալ ապստամբությանը և իրենց վերահսկողության տակ վերցնել զորամասերին հարակից տարածքներն ու բնակավայրերը:

Դիմում ենք Արցախի ղեկավարությանը, 

Ապստամբության գլխավոր խթանը Արցախի ամբողջականության և արցախցիների անվտանգությունը երաշխավորելու ձգտումն է: Մնացեք ձեր դիրքերում և համախմբեք արցախցիներին: Մի քանի օր անց դուք կհամոզվեք, թե Հայաստանի իրապես ազգային կառավարությունն ինչպես է մոբիլիզացնում համայն հայությանը հանուն Արցախի անվտանգության ապահովման:

Դիմում ենք ոստիկանության ծառայողներին

Ձեզ տրվում է մեկ ժամ ժամանակ՝ կողմնորոշվելու և որոշում կայացնելու համար: Դուք պետք է չգնաք ձեր ծառայության վայրերը և չմասնակցեք ապստամբած ժողովրդին ճնշելու փորձերին: Մեկ ժամ հետո համազգեստ կրող, առավել ևս՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկանները կհամարվեն ապստամբության թիրախ և կչեզոքացվեն: Ողջունելի է իր հարազատ ժողովրդի կողքին իր ծառայողական զենքով կամ թեկուզ առանց զենքի կանգնող ոստիկանի արարքը: Այդպիսի ազնիվ և իրավաչափ ընտրություն կատարած ոստիկանները կհիշվեն մեր պատմության մեջ և օրինակ կդառնան ապագա իրավապահների համար:

Դիմում ենք ազգային անվտանգության մարմինների ծառայողներին
Դուք պետք է մնաք ձեր ծառայության վայրերում և կատարեք ձեր պարտականությունները արտաքին հետախուզության և հակահետախուզության ուղղությամբ: Ժողովրդի դեմ որևէ գործողության մասնակցելու կամ ապստամբների պահանջներին չենթարկվելու դեպքում դուք նույնպես կդառնաք ապստամբության թիրախ և կչեզոքացվեք:

Եկել է ազատության, արժանապատվության, արդարության և իրավունքի ժամանակը: Մե՛նք ենք տերը մեր երկրի:

«Սասնա Ծռեր» խմբավորում, 17-ը հուլիսի 2016 թ., ժամը 5:28»

Լուսանկարները՝ Խորենացի փողոցից

policekhorenatsi

Tekali Taxi